Ձեր հայերենը որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

«Ձեր հայերենը որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է, ադրբեջանցին գալիս է և մեր հայրենակցին է վնասում, ձեր հայերենի գերազանց իմացությունը ու՞մ է պետք այստեղ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ ՔՊ-ական նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցին, … Read more

Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ

Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման. կա 1 զոհ, 6 տուժած։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։«Պոկրովսկոեում բեկորային վնասվածքներով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Իստրայում հոսպիտալացվել է Յադրոմինոյի և Գորկիի երկու բնակիչ, նրանցից մեկին վիրահատություն է սպասվում։ Մոսկվայի մարզի Դոմոդեդովոյի շրջանի Լյախովո գյուղում բժիշկների օգնությունն է պահանջվել 3 հոգու։ Զննումից … Read more

Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգում. Նարեկ Կարապետյանը՝ Սուրեն Պապիկյանի մասին

Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգում: Իր ելույթի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ՝ նկատի ունենալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: ժժ«Ադրբեջանը տեղեկացրել է մեզ, ասում ենք շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում, հինգ օր ձեր պաշտպանության նախարարը ի՞նչ էր անում, գիտեք ինչ էր անում … Read more

Գրիգորյանը՝ Ղալումյանին. «Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, բայց արժե՞ ամեն անգամ նիստերի դահլիճը վերածել «գլադիատորական» մարտերի» (Տեսանյութ)

Այսօրվա միջադեպը ունի 2 պատասխանատու անձ՝ ԱԺ փաստացի ղեկավարն ու Վահե Ղալումյանը, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Դիմելով ՔՊ-ական պատգամավոր Ղալումյանին՝ ասաց՝ «Ձեզ վրա նման պարտավորություն դրվա՞ծ է, որ ամեն անգամ պետք է հրահրվի հերթական սադրանքը։ Ես չեմ հիշում վերջին 6 տարում մի իրավիճակ՝ քաշքշոց, ծեծկռտուք, որի նախաձեռնողը դուք չլինեք։ Հասկացանք՝ Նիկոլ Փաշինյանի քավորն եք, … Read more

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարվածներ։  Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները … Read more

Պետությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստան մտած ադրբեջանցին չի արտահանձնվելու. Նարեկ Կարապետյան

Այնպես չէ, որ մենք խուսափում ենք իրավիճակի սրվելուց։ Եթե կարևոր հարցերի շուրջ է, թող լարվի, խնդիր չկա, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։   Նրա խոսքով՝ պետությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի, որ Հայաստան մտած Ադրբեջանի քաղաքացին չի արտահանձնվելու։   «Այս առումով հայերին պաշտպանող պետությունը պետք է դիրքորոշում հայտնի։ Նա հանցագործ … Read more