ԱՄՆ թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարողը Հայաստանում է

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարող Մարի Կուրթին և ԹԻՊՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները: Նախարարի տեղակալը կարևորել է շարունակական համագործակությունը՝ ուղղված ինստիտուցիոնալ … Read more

Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը. Նա «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրն է

Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Նա «Բանակում» սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։ Տխուր լուրը հայտնի է դարձել դերասան Էմիլ Գալստյանի գրառումից։ Նա հուզիչ խոսքերով է հրաժեշտ տվել ընկերոջը՝ գրելով. «Իմ բռատս, ուժեղ տղա, ամեն վայրկյանը քո հետ ապրած սրտիս մեջ ա հավերժ, լույս դառնաս լույս ախպերս, հավատալու չի, չեմ տեղավորվում»։ Երգչի … Read more

Մեր խնդիրն է ժողովրդին ներկայացնել ճշմարտությունը․ Նարեկ Կարապետյանը խոսել է ոչ թե վթարների տևողության, այլ քանակի մասին․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)

Փոքրիկ խմբակի ներկայացուցիչը կրկին փորձել է անցել անձնական վիրավորանքների, նա փորձում է խեղաթյուրել Նարեկ Կարապետյանի խոսքերը, որտեղ Նարեկ Կարապետյանը խոսել է ոչ թե վթարների տևողության, այլ քանակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:«2024-ին վթարները կազմել է 1,659, ֆորսմաժորը՝ 896, 2025-ին վթարների քանակը՝ 2,360, ֆորսմաժորը՝ 1,602, տոկոսային տարբերությունը կազմել … Read more

Քաղաքացիական պայմանագրի օրենսդրական նախաձեռնություն եկեղեցական գույքի շուրջ․ ընդդիմությունը ահազանգում է վտանգների մասին

  ԱԺ-ում քննարկվում է օրինագիծ, որով նախատեսվում է պետական ցուցակներում ընդգրկված եկեղեցիների և վանքերի օտարում միայն կառավարության համաձայնությամբ։ Նախագծի համաձայն՝ ցանկացած գործարք՝ վճարովի կամ անհատույց, կարող է իրականացվել միայն գործադիրի թույլտվությամբ։ Սեփականատերը պարտավոր է ներկայացնել գործարքի նախագիծը և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, իսկ կառավարությունը երկու ամսվա ընթացքում պետք է տա իր դիրքորոշումը։   Ընդդիմադիր խմբակցությունները … Read more

Տնտեսական ակտիվության գրեթե կիսով չափ անկում մեկ ամսում․ ինչ է ցույց տալիս վիճակագրությունը

    Պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանի արտահանումը կազմել է մոտ 464 մլն դոլար՝ նվազելով 13,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 812 մլն դոլար՝ 11,2 տոկոս անկումով։ Տնտեսական ակտիվության տարեկան աճը կազմել է 7,6 տոկոս, սակայն նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48,3 տոկոս անկում։ Սպառողական շուկայում գնաճը հասել է 3,8 տոկոսի։   Փորձագիտական շրջանակներում ընդգծվում է, … Read more