«Սիրո և հանդուրժողականության» լոզունգներով իշխանության եկած քաղաքական ուժը ագրեսիվ է Հայաստանի ներսում և պուպուշ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում. Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը խայտառակ սադրանք էր՝ նիստը վարողի վարման արդյունքում, և ՔՊ-ական որոշ պատգամավորների անզուսպ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք էր։

«Այն, որ այս օրակարգը, իրենց պահվածքը ցույց է տալիս, որ իրենք ագրեսիվ են տրամադրված, դա անզեն հայացքով երևում է։

«Սիրո և հանդուրժողականության» լոզունգներով իշխանության եկած քաղաքական ուժը ագրեսիվ է Հայաստանի ներսում և պուպուշ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում»,-ասաց պատգամավորը։

Leave a comment