Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.10.2026 | 13:24

Ազգային ժողովի նիստերի դահլիճում բանավեճ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի և նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում քննադատեց Ռուբեն Ռուբինյանին՝ հայտարարելով, որ նա չարաշահում է իր իրավունքները․ «Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե Դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը սկսելու է կարոտել Ալեն Սիմոնյանին»։

Անդրադառնալով խորհրդարանի օրակարգին՝ Վարդանյանը նշեց, որ իշխող քաղաքական ուժի և ժողովրդի օրակարգերը հատման կետ չունեն։ Նա ընդգծեց, որ եկեղեցու դեմ «Քաղաքացիական պայմանագրի» քայլերը միայն հակազդեցություն և մոբիլիզացիա են առաջացնելու եկեղեցու շուրջ։

Ռուբինյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի ելույթին, նշեց, որ ընդդիմադիր խմբակցության հետ աշխատանքային քննարկումները և թեկնածությունների շուրջ խոսակցությունները լիովին բնականոն են․ «Կարելի է, ամեն մեկի հետ էլ կարելի է պայմանավորվել, նույնիսկ Ձեզ հետ, տիկի՛ն Վարդանյան, որ մի քիչ շատ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․․․ Չէ, նկատի ունեմ՝ կպայմանավորվեմ քաղաքական իրադարձությունների մասին»։

Դահլիճից պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտողությունից հետո Ռուբինյանը լրացուցիչ պարզաբանեց, որ պատգամավորները կարող են միմյանց հետ պայմանավորվել քաղաքական իրադարձությունների և թեկնածությունների շուրջ, և ինքը որևէ այլ ենթատեքստ նկատի չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment