Ովքեր են երեկ վթարից մահացած չորս անձինք

Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Կոտայքի մարզում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը։          Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Մխիթար Հովսեփյանը։ Վթարի հետևանքով Մ. Հովսեփյանը, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Սիլվա … Read more

Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Զաքարյան

  ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․   «Երեկ Անկարայում, Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:   Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ), ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և … Read more

Դուք ընդգծում եք Տիգրանաշենի փոխարեն այլ բառ, արդյո՞ք լսում եք ադրբեջանական կողմից նույնը․ Արամ Վարդևանյան

«Անհրաժեշտ է ընդգծել, որ Կառավարության և ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում Կառավարության հաշվետվողականությունն  է ԱԺ-ի առջև։ հետևաբար Կառավարության որևէ ներկայացուցիչ ԱԺ պատգամավորի հետ հաղորդակցման ընթացքում որոշակի սահմանագծեր պետք է հաշվի առնի»,- Աժ-ում իր դիտարկումը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Աժ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ ԱԺ փոխնախագահն այնուհետև անդրադարձավ բուն հարցին՝ նշելով․ «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում … Read more

«Թող ղարաբաղցիները ձեր տուն տեղափոխվեն»․ Փաշինյանը՝ տեղահանված արցախցիների բնակապահովման խնդրի մասին բարձրաձայնած պատգամավորին (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ո՞վ է պատասխանատու բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման, բնակվարձերի վճարման համար, արցախցիներն առ այսօր խնդիրների են բախվում, աշխատավարձերը ցածր են, վարձով տները  թանկացել են, ոմանք ստիպված Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են տեղափոխվում, բայց հիմա էլ այդ շենքն են ուզում խլել։ «Դուք վատ ծառայություն եք … Read more

Ցավում եմ, որ երկրի ղեկավարը չի տիրապետում, թե գյուղատնտեսության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Ցավում եմ, որ 30% գյուղական բնակչություն ունեցող երկրի ղեկավարը չի տիրապետում, թե իր երկրում գյուղատնտեսության նման կարևոր ու ռազմավարական նշանակության ոլորտը քանի տոկոս անկում է գրանցել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ շեշտեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ «Ի գիտություն՝ տեղեկացնեմ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։ … Read more

Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի․ Նիկոլ Փաշինյան

Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի, իրավական հիմքն էլ Ալմա-Աթայի հռչակագիրն է, Խորհրդային միության վերջին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզներն են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ ԱԺ-ում Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, հիմնվելով նախկին խորհրդային միության … Read more

Կառավարության ղեկավարի ավտոշարասյան համար փակվում են փողոցներ, խցանումներ են առաջանում․ Ղազինյանը՝ Փաշինյանին

 «Վերջին մի քանի օրը ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ կապված կառավարության ղեկավարի ավտոշարասյան կողմից առաջացող խցանումների հետ։ Առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված մեր քաղաքում, որ քշելը համարյա անհնարին է դարձել, Կառավարության ղեկավարի ավտոշարասյան համար փակվում են փողոցներ»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ շարունակելով․ «Խորհուրդ եմ տալիս, օրինակ, ձեր ավտոշարասյունը մի … Read more