Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի, իրավական հիմքն էլ Ալմա-Աթայի հռչակագիրն է, Խորհրդային միության վերջին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզներն են։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ ԱԺ-ում Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, հիմնվելով նախկին խորհրդային միության համապատասխան հայկական ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ տարածքների վրա, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Խորհրդային Հայաստանը ունեցել է 29,743 քառակուսի կիլոմետր տարածք և ՀՀ-ն էլ ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտել, չի մտնում։