ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 104,147.0 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7․2%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 0.7%-ով և հասույթը կազմել է 1,003.4 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը աճել է 0․7%-ով և կազմել 5,715.2 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 7․7%-ով, իսկ հասույթը կազմել է 97,428.4 մլն դրամ։