Դուք ընդգծում եք Տիգրանաշենի փոխարեն այլ բառ, արդյո՞ք լսում եք ադրբեջանական կողմից նույնը․ Արամ Վարդևանյան

«Անհրաժեշտ է ընդգծել, որ Կառավարության և ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում Կառավարության հաշվետվողականությունն  է ԱԺ-ի առջև։ հետևաբար Կառավարության որևէ ներկայացուցիչ ԱԺ պատգամավորի հետ հաղորդակցման ընթացքում որոշակի սահմանագծեր պետք է հաշվի առնի»,- Աժ-ում իր դիտարկումը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Աժ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

ԱԺ փոխնախագահն այնուհետև անդրադարձավ բուն հարցին՝ նշելով․ «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ բառամթերք, բայց միաժամանակ ընդգծում եք Արծվաշեն։ Փոխադարձությունը միջազգային հարաբերությունների ամենակարևոր երաշխիքներից է։ Դրա բացակայությունը խաղաղության ճարտապետության մեջ ամենամեծ սպառնալիքն է։ Հիմա, երբ դուք ընդգծում եք Տիգրանաշենի փոխարեն այլ բառ, նույն օրինակ արդյո՞ք լսում եք ադրբեջանական կողմից։ ես առնվազն որևէ հայտարարություն Արծվաշենի վերաբերյալ չեմ լսել։ Երբ դուք օգտագործում եք այդ բառակապակցությունը, բայց խաղաղության ճարտապետության տեսանկյունից նման արձագանք Արծվաշենի մասով չի լինում, որո՞նք են գործողությունները»։

Leave a comment