Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել

Քաղաքականություն

29.10.2026 | 18:54

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության  շրջանակում համագործակցության տարբեր ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Բայրամովի այս այցը տեղի է ունենում Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որը սկսվել է Թուրքիայում բուռն քննադատություններ առաջացրած Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment