Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը գրում է.
«Համայնքային կառավարման ոլորտի վերաբերյալ հնչեցվող մեղադրանքները չեն կարող հիմնավորվել քաղաքական պատկանելությամբ պայմանավորված ընդհանրացումներով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի՝ ԱԺ-ում հնչեցրած այն պնդումը, թե ՔՊ-ական համայնքների ղեկավարները սեփական ընկերությունների միջոցով պետական միջոցները վատնում են անորակ ասֆալտապատման աշխատանքների վրա, լուրջ մեղադրանք է, որը պահանջում է կոնկրետ փաստեր և հիմնավորումներ։
Համայնքի ղեկավարի աշխատանքը, իրականացված ծրագրերն ու մասնագիտական հեղինակությունը չեն կարող դառնալ քաղաքական շահարկումների թիրախ։ Յուրաքանչյուր նման պնդում պետք է ունենա փաստական հիմք, իսկ դրա բացակայության դեպքում հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով։
Այս կապակցությամբ դիմելու եմ դատարան՝ պահանջելով իրավական գնահատական տալ հնչեցված հայտարարությանը։
Հանրային պատասխանատվությունը ենթադրում է ոչ միայն խոսելու իրավունք, այլև սեփական խոսքի համար պատասխան տալու պատրաստակամություն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)