«Հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն՝ դիմակայելու ժամանակի փորձություններին». Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի … Read more

Թոշակառուներին էլ «հաշվեցին»՝ նրանց եկամուտներն էլ են հայտարարագրվելու

Փետրվար 10,2026 17:28 «Այս տարի թոշակառուներն էլ են եկամուտները հայտարարագրելու, մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ: Հիմա մրցույթը հայտարարված է, դիմող կազմակերպությունները կան, գնահատման գործընթաց է գնում»,- ասուլիսում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նրա ձեւակերմամբ՝ դա թույլ կտա ունենալ նոր համակարգ, որը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից էլ տեղեկություն կստանան նպաստների եւ կենսաթոշակների մասին: … Read more

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանում «ստախանովյան» տեմպերով պետք է լինի, որպեսզի մեկ տարում հասնենք նպատակակետին

Կոռուպցիայի ընկալման համաթիվն աշխարհում նվազել է մեկ միավորով․ 2024 թվականին այն 43-էր, 2025-ին դարձել է 42։ Այս ցանկում ութերորդ տարին անընդմեջ համաթվով առաջատարը Դանիան է, ապա՝ Ֆինլադիան եւ Սինգապուրը։ Վերջին տեղերում են Հարավային Սուդանը, Սոմալին։ Նախորդ տարիների համեմատ մեկ ոչ հաճելի միտում կա, որը վիճակագրորեն ամրագրվում է, դա այն է, որ ավանդաբար կոռուպցիայից մաքուր համարվող … Read more

Դատարաններում քաղաքացիական և վարչական գործերն առանց անհարկի ձգձգումների քննելուն ուղղված կարգավորումներ կսահմանվեն 

Նախագծերով քաղաքացիական եւ վարչական գործերի քննության համար առաջին ատյանի եւ վարչական դատարաններում նախատեսվում է գործի քննության 6-ամսյա հիմնական ժամկետ, որը կարող է երկարաձգվել միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ քաղաքացիական գործերով մինչեւ 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 3 ամիս ժամկետով, իսկ վարչական գործերով՝ մինչեւ 2 անգամ՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 6 ամիս ժամկետով: Որպես ընդհանուր կանոն՝ սահմանվել է, … Read more

«Պատասխանատվություն ենք ակնկալում». Կրեմլում մեկնաբանել են Հական Ֆիդանի խոսքը միջուկային մրցավազքի վերաբերյալ

Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի խոսքը միջուկային մրցավազքի վերաբերյալ, հայտնում է Ինտերֆաքսը: Նախօրեին Ֆիդանը նշել էր, թե Անկարան հարկադրված կլինի միանալ միջուկային մրցավազքին, եթե տարածաշրջանի այլ երկրներ միջուկային զենք ձեռք բերեն։ Կրեմլում ակնկալում են, որ բոլոր միջուկային տերությունները կվարվեն պատասխանատու կերպով և չեն ստեղծի միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկի որևէ պատճառ, հայտարարել … Read more

«Ո՞ւմ եք այստեղ մանկապարտեզի երեխայի տեղ դրել, թե՞ սա եկեղեցական արշավի հերթական դրսեւորումներից մեկն է»

ԱԺ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը (լուսանկարում) ասաց, որ նախատեսվոմ է ուժը կորցրած ճանաչել Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի մեկի երկրորդ մասը, որով սահմանված է, որ պետությանը եւ համայնքային սեփականությանը պատկանող հողմասերը սեփականության իրավունքով անհատույց կարող են տրամադրվել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, … Read more

«Տո՛, գո՛ղն էլ եք դուք, թալանչի՛ն էլ եք դուք ու էս դահլիճում նստած ՔՊ-ականները։ Ու՞մ հետ եք տարել, մեզ համեմատում»․ Իշխան Սաղաթելյան

«Եթե դուք չեք ուսումնասիրել, չգիտեք, ապա ես պաշտոնապես ասում եմ՝ ընկերությունը ներդրում չի արել, քանի որ կառավարող ընկերություն է եղել, վարձակալել է հյուրանոցներ և կառավարում իրականացրել, որտեղից շահույթ է ստացել։ Անիմաստ շոուն, որ անում եք առանց ուսումնասիրելու, տեղեկություն իմանալու, դրա նպատակն է, որ այս ամբիոնից հայտարարեք՝ տեսե՜ք՝ գողե՜րը, թալանչինե՜րը… բայց տակը ոչ մի բան չկա։ … Read more

Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը. «Արմենպրես»

Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Վենսը, մասնավորապես, ասաց. «Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի … Read more

ՊԵԿ նախագահը՝ TRIPP-ով անցնող ադրբեջանական բեռների ստուգման մասին

«Մենք Եվրասիական տնտեսության մեջ ենք, եւ գործում է Եվրասիական տնտեսական միության մաքսային իրավական համակարգը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվելիք TRIPP ճանապարհի վրա, ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, գործելու են ԵԱՏՄ մաքսային իրավական համակարգերը»,-ասուլիսում նշեց  հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Front office, Back Office արտահայտությունները շատերի մոտ հարցեր են առաջացրել, դա ապագա է մաքսային … Read more

«Լեւոն Զուրաբյանը գիտություն մուտք գործած ամենատաղանդավոր տեսաբան-ֆիզիկոս գիտնականներից էր»

Վարչապետի թեկնածուների շուրջ քննարկումներում հիմնական շեշտը, որպես կանոն, դրվում է թեկնածուի քաղաքական գործունեության վրա, միևնույն ժամանակ, քիչ է անդրադարձ կատարվում այն մտավոր ու գիտական հիմքին, որի վրա ձևավորվել են տվյալ գործչի հայացքներն ու մոտեցումները։ Այդ պատճառով Aravot.am-ը ներկայացնում է ՀԱԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրաբյանի գիտական գործունեությունը։ Կենսագրության այդ հատվածը եւ տարիների ընթացքում ձևավորված … Read more