Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ տնտեսական … Read more

Դեսպան Քոուլը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու քննիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող հարցումներին՝ ընդգծելով, որ դրանց ամբողջ ծավալով կատարման արդյունքում ստացված պատասխաններով լուծվել է համապատասխան քրեական վարույթների ընթացքը: Դեսպանը հայտնել … Read more

Պետությանը պատճառված վնասը, որը կազմել է ավելի քան 17 միլիոն դրամ, վերականգնվել է. ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների դատախազության 2025 թ. աշխատանքները

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, … Read more

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի  A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը: Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել … Read more

Այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք, բացահայտ խոստովանություններ արեց։ Որքան էլ այս ռեժիմը ճոռոմաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։ Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և … Read more

«Դուք պարտավոր եք ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին ընդունել նաեւ իբրեւ Հակոբ Մովսես»․ Հակոբ Մովսեսը՝ պատգամավորներին

«Ես կարծում եմ, որ կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել, ոչ մեկի կամ քաղաքական որեւէ ուժի չեմ վիրավորել։ Ես խոսել եմ գաղափարախոսությունների մասին, որոնց մասին այսօր մեր մտավորականությունը պարտավոր է խոսել»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը (լուսանկարում՝ աջից, լուսանկարն արխիվային է)։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները … Read more

Սպիտակ տան արձագանքը Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահի գրառումը ջնջելուն

Սպիտակ տունն արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելուն: Ի պատասխան Սպիտակ տան մամուլի խմբի կազմում ճամփորդող Bloomberg News-ի լրագրող Քեյթ Սալիվանի հարցի՝ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելու մասին, ԱՄՆ փոխնախագահի խոսնակը նշել է, թե X-ում Վենսի սկզբնական գրառումը «սխալմամբ հրապարակվել է պատվիրակության անդամ չհանդիսացող … Read more

Սպիտակ տան արձագանքը Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահի գրառումը ջնջելուն

Սպիտակ տունն արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելուն: Ի պատասխան Սպիտակ տան մամուլի խմբի կազմում ճամփորդող Bloomberg News-ի լրագրող Քեյթ Սալիվանի հարցի՝ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գրառումը ջնջելու մասին, ԱՄՆ փոխնախագահի խոսնակը նշել է, թե X-ում Վենսի սկզբնական գրառումը «սխալմամբ հրապարակվել է պատվիրակության անդամ չհանդիսացող … Read more

Դավիթ Համբարձումյանին խմբի կազմում վերագրվող «քարերով ու մահակներով բռնություն գործադրելը», «կրակելը» չի համապատասխանում իրականությանը. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Պաշտպաններից Վահե Մակյանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանը մեղադրական վերդիկտ ու մեղադրական ակտ կայացնելու համար հիմք է ընդունել այն ցուցմունքները, որոնք միայն մեղադրական տեղեկություններ են պարունակում: – Օրինակ, եթե նույն անձը ցուցմունք է տվել, հետագայում հերքել է՝ ասելով, որ այլ կերպ է … Read more

Իմ առավոտները ես արդեն սկսում եմ մի արտահայտությամբ՝ ողջույն, դիկտատուրայի երկիր Հայաստան. Մետաքսե Հակոբյան

-Մենք՝ արցախցիներս, միջազգային կառույցներից ու դերակատարներից առանձնապես մեծ ակնկալիքներ դեռեւս չունենք:  Այն, ինչ տեսանք 2020-ին ու դրան հաջորդող տարիներին՝  մասնավորապես տեղահանման ժամանակ, միջազգային համատարած լռությունը, իհարկե,  նաեւ  ՀՀ իշխանության քարոզչության  ֆոնով էր պայմանավորված լռությունը, բայց բնական է , որ մեծ հույսեր չենք կապում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ … Read more