Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ն գիշերը ձերբակալել է Անդրանիկ Թևանյանին (տեսանյութ)

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո գիշերը ձերբակալել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին ստացել էր դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Դատախազը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:

Երեկ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ և խուզարկություն էին իրականացրել Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության երևանյան գրասենյակում։ Խուզարկությունը կատարվել էր պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Քննչական գործողություններին ներկա էր եղել նաև Անդրանիկ Թևանյանը։ Ընդդիմությունը սա որակում է քաղաքական հետապնդում։ 

Փաշինյանը Վանաձորում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ն կդիմի քննչական կոմիտե, որ վարույթ նախաձեռնեն Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։

Leave a comment