Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը։ Հայտնում են կազմակերպությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ պարտադիր պահանջների խախտումներ են հայտնաբերվել Vedi-Alco, Աբովյանի կոնյակի գործարան և Շահնազարյան գինու-կոնյակի տուն ընկերությունների արտադրանքում։

Կարգավորող մարմնում նշել են, որ խախտումներ են հայտնաբերվել «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինու և «Վեդի Ալկո» Հարջի, T3 «Legends Arni» սպիտակ չոր գինու մեջ։

Թունդ խմիչքների շարքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել «Հայկական կոնյակ 5 աստղ» և «Շահնազարյան XO» յոթ տարվա հնեցմամբ կոնյակների մեջ։

Leave a comment