ՀՌՀ-ն սահմանել է ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին … Read more

Փաստորեն «իրական Հայաստան»… դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով նամակ է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ Սիրելինե’ր, Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել: Այսօրվա … Read more

Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան, քննարկել ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը. Ռոբերտ Կադարյան

«Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանի ֆեյսբուքյան գրառումը 2024թ.-ի մայիսին Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան և հանդիպումներ ունեցել China Energy (Fortune 500 ընկերությունների ցանկում 76-րդն է տարեկան մոտ 120մլրդ$ շրջանառությամբ) և China General Nuclear Power Group (Չինաստանի ատոմային էլեկտրակայանների գեներացիայի 50%-ն է ապահովում) կորպորացիաների ղեկավարության հետ: Տեխնիկական տնօրենի ուղեկցությամբ այցելեցինք նաև Daya Bay ԱԷԿ, … Read more

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Ջերկուկի խաչմերուկից Սիսիան, Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Գորայք-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ … Read more

Մեզ ոչ ոք ատոմակայան չի նվիրի

Իշխանության քարոզչության հասցեատերերն, իհարկե, այն մարդիկ են, որոնք բացի սոցցանցային վերնագրերից, ոչինչ չեն կարդում ու չեն էլ պատրաստվում խորանալ որեւէ խնդրի մեջ: Դա վերաբերում է, մասնավորապես, «Վենսի բերած 9 միլիարդ դոլարին»: Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ-ը) շահագործման է հանձնվել 1976 եւ 1980 թվականներին, համապատասխանաբար՝ առաջին եւ երկրորդ էներգաբլոկերը: Այժմ աշխատում է միայն երկրորդը՝ 440 մվտ հզորությամբ: Ատոմակայանը, … Read more

ԱԳՆ-ում ընդգծել են ԺՀՄԻԳ մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։ Ընդգծվել է ԺՀՄԻԳ մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը … Read more

«Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր», որը նկատելի ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա՝ բացառելու ԱՄՆ-Իրան ռազմական բախումը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ նախատեսված ժամկետից շուտ այցը Վաշինգտոն ցուցիչ է, այն բանի, որ Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից։ Իրանական կողմը սահմանափակել է այդ օրակարգը բացառապես միջուկային խնդրով, մինչդեռ Իսրայելն անհանգստացած է նաև Իրանի հրթիռային ծրագրով և այս երկրի տարածաշրջանային արբանյակների հարցով, որոնք Թեհրանը չի պատրաստվում դարձնել … Read more

16 միլիոն դրամ՝ գեղարվեստական քանդակի համար. խորհրդարանի նոր «ձեռքբերումը». «Փաստինֆո»

ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գնումները շարունակվում են։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է ՀՀ ազգային ժողովի կողմից կատարված հերթական ձեռքբերումը։ «Փաստինֆո»-ն, ուսումնասիրելով ՀՀ պետական գնումների պաշտոնական կայքում հրապարակված տվյալները, տեղեկացավ, որ խորհրդարանը 16 միլիոն դրամով գեղարվեստական քանդակ է ձեռք բերել։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ պայմանագիրը կնքվել է ՀՀ Ազգային ժողովի և «Գրիգորյան Լիաննա Մարկլեն» անհատ ձեռնարկատիրոջ … Read more

Իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է. «Ե՞րբ կարող է խաղաղություն լինել Հայաստանում. ԱՄՆ-ի Յելի համալսարանի իրավունքի դպրոցում նշել եմ, որ իրական խաղաղություն նշանակում է ոչ թե թաքցնել կամ մոռացության տալ խնդիրները, այլ գտնել լուծումներ: Հայաստանի դեպքում դա կլինի այն ժամանակ, երբ ✅ադրբեջանական զինված կազմավորումները դուրս գան և վերջ դնեմ ՀՀ տարածքների օկուպացիային, … Read more

CEPA-ում չկա ժամկետ, որով Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի. Աշոտյանը հակադարձում է Փաշինյանին

«Այն, որ Մեծամորի Ատոմակայանը պետք է փակվի, դա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Հիմա մենք ասում ենք, որ նոր Ատոմակայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը՝ նշելով, որ … Read more