«Մասունքները պատերազմի մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել»․ Տաթեւիկ Սողոյանը՝ չնույնականացված դիակների մասին

«Ունենք անհետ կորածներն են, որոնց վերաբերյալ առհասարակ որևէ ապացույց, տեղեկություն չունենք։ Չունենք ԴՆԹ նույնականացում, չունենք վկաների ցուցմունք, չունենք այն թելը, թե որտեղից պետք է սկսել որոնումը։ Դրանց գլխավոր ճանապարհները․ առաջինը՝ վերսկսել և թիրախային մասնագետների հետ, այսինքն՝ երրորդ կողմի, պարտադիր երրորդ կողմի, հումանիտար կողմի ներգրավմամբ։ Մեր համոզմամբ՝ դա պետք է լինի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որովհետև … Read more

Չկալովկա համայնքին կվերադարձվի 2 հողատարածք. դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունիսի 26-ին, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սևան համայնքի և ֆիզիկական անձի՝ Չկալովկա համայնքի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեում գտնվող՝ 982 հազար 80  դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1240 քմ մակերեսով հողամասի և Չկալովկա համայնքի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 … Read more

Բռնի անհետացումը միջազգային հանցագործություն է․ Տաթևիկ Սողոյանը՝ անհետ կորածների խնդիրների մասին

«Անհետ կորածների շրջանում ունենք մարդիկ, ովքեր բռնի անհետացած են։ Բռնի անհետացածը նշանակում է, որ մարդիկ իրապես վկաների ապացույցներով, տեսագրություններով և այլն, երևում է, որ ողջ վիճակում փաստացի գերևարվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, բայց դրան զուգահեռ՝ Ադրբեջանը վեց տարի շարունակ ասում է՝ ոչ, մենք նման գերի չենք ճանաչում, մենք մեր տիրապետության ներքո նման մարդ չենք ճանաչում»,- … Read more

Դեյվիդ Ալենի հետ հանդիպմանը «Հայաստան» խմբակցության պատգամավորները մտահոգություն են հայտնել քրեական որոշ հետապնդումների ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խոսել են մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները խոսքի ազատության, … Read more

«Անցյալի պահպանումից՝ դեպի ապագայի նախագծում». Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է միջազգային գիտաժողովը

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» 3-րդ միջազգային գիտաժողովը։ Այն այս տարի նվիրված է Ոսկան Երևանցու տպագրած առաջին հայերեն Աստվածաշնչի 360-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ, ԱՊՀ և այլ երկրների ազգային գրադարանների տնօրեններ, ոլորտային հետազոտողներ ու կիբեռանվտանգության փորձագետներ աշխարհի 23 երկրից։ «Խիզախ նոր աշխարհ» լիագումար նիստի պատվավոր հյուր և գլխավոր բանախոս, Վենետիկի … Read more

«Եթե դու մեռնեիր». երբ սիրած մարդու մահը չի ավարտում նրա ներկայությունը

Տաղանդավոր դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Մելքոնյանի՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն նշանակվելուց հետո թատրոնում նոր շունչ ու շարժում է նկատելի։ Վառ անհատականության ներկայությունը, բնականաբար, իր հետ բերում է նաեւ նոր շեշտադրումներ։ Տաթեւիկ Մելքոնյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Ֆլորիան Զելլերի պիեսի հիման վրա Տաթեւիկ Մելքոնյանի բեմադրած «Եթե դու մեռնեիր» ներկայացումը դրա խոսուն օրինակներից է։ Տաթեւ Հովակիմյան «Արտավազդ … Read more

Թուրքիան թույլ չի տա, որ Ադրբեջանի հետ լարվածության տպավորություն ձևավորվի

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությանը։ Նա նշել է, որ սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարությունների և Ադրբեջանում գլխաշոր կրելու վերաբերյալ կարգավորումների շուրջ տարբեր պնդումներ են շրջանառվել։ Նա ընդգծել է, … Read more

Լռել չի՛ կարելի։ Եթե այսօր համակերպվենք, վաղը ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի. Արթուր Պապյան

«CyberHUB-AM»-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը Արթուր Դանիելյանի կալանավորումը, իսկ դրանից երկու շաբաթ առաջ էլ Վահրամ Սահակյանի ձերբակալությունը, պատահական կամ առանձին դրվագներ չեն․ սա հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողություն է։ Երկու դեպքում էլ տեսնում ենք նույն վտանգավոր ձեռագիրը․ մեջտեղ են բերվում ամիսներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներ, ինչը փաստում է, … Read more

Չի կարող քննադատությունը, անգամ ամենավիրավորական ու սուր, ենթարկվել սահմանափակման՝ քրեական հետապնդման միջոցով. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Չեմ հետևել ու չեմ հետևում ոչ Արթուր Դանիելյանի, ոչ էլ Վահրամ Սահակյանի հրապարակային խոսքին ու գործունեությանը. ոճի, բառապաշարի պատճառով: Բայց կա կարծիքի արտահայտման ազատություն, որը պաշտպանված է, թե ՀՀ սահմանադրությամբ, թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 10-րդ հոդվածը սահմանում է արտահայտվելու ազատության իրավունքը։ Այն հանդիսանում է … Read more

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր

Հոկտեմբեր 08,2026 16:26 Share 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ: … Read more