Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ գործակցությունը համատեղ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ. Ալեքսանդր Թիման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՀ–ի կողմից Հայաստանի համար հաստատված նոր ծրագրի շրջանակում տրամադրվելիք … Read more

Մենք չենք քննարկում՝ ով է ավելի ընդունելի կամ անընդունելի։ Մենք խոսում ենք պետության կառուցման մոդելի մասին. Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ վերարտադրվել է մի փակ տրամաբանություն, որը հասարակությանը կանգնեցրել է կեղծ ընտրության առաջ՝ անձանց միջև, ոչ թե մոդելների։ Անունները փոխվել են, դերակատարները՝ նույնպես, բայց համակարգը մնացել է նույնը։ Հենց այս համակարգն է ձևավորել կախյալ տնտեսություն, թույլ ինստիտուտներ և այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որը … Read more

«Wizz Air»-ը 3-րդ օդանավն է բազավորում Զվարթնոցում և մեկնարկում երկու նոր ուղղություն դեպի Նիդեռլանդներ և Բելգիա

Այսօր՝ մարտի 27-ին, տեղի ունեցավ «Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը: Միջոցառմանը «Wizz Air» ավիաընկերության Գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը ներկայացրեց Հայաստանում ավիաընկերության ապագա զարգացման և ընդլայնման ծրագրերը: Այս տարվա հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավիաընկերությունը կբազավորի իր 3-րդ օդանավը: Միաժամանակ հայտարարվեց երկու նոր ուղղության մեկնարկի մասին՝ Երևան–Էյնդհովեն (Նիդեռլանդներ) – Երևան. մեկնարկը ս.թ. հոկտեմբերի 26-ից, … Read more

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստյան Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստյան Լըկորնյուի հետ։ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստյան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում … Read more

Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։ Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին: Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով. • Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի … Read more

Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարտ 27,2026 17:15 Share Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով: Ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026թ․ մարտի 26-ին Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական … Read more

Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը՝ փաստաբան

Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարդան Ալոյանը:   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը … Read more

«Մեկնումեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ի՞նչ նպատակ ուներ Ալեն Սիմոնյանի՝ էն մուտքից դուրս գալը, քայլելով այս մուտքով ներս մտնելը, ու ո՞նց է լինում, որ հենց Ալենը դուրս է գալիս քայլելու, մեկը ռաստ է գալիս». Արսեն Ղուկասյան

Այսօր ԱԺ գլխավոր մուտքի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներից մեկը «Լույսի ճրագ» հ/կ նախագահ Արսեն Ղուկասյանին, որը 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է, խնդրեց մեկնաբանել երեկ Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իրենց համակիր քաղաքացի Միքայել Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որին ինքը ներկա է եղել։ «Մեկնումեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ նպատակ … Read more

Աննա Մկրտչյան. «Էլիտայի լավագույն հատվածին իր տերերի հետ միասին դավադիր պատերազմով հանձնել է արցախյան ու հայաստանյան հողին, մյուս հատվածին ուղարկել է Բաքու»

«Երկու-երեք տարի առաջ ես ասում էի, որ Նիկոլը ոչ միայն Արցախի Հանրապետությունը թուրքին հանձնելու հանձնառություն է ստանձնել, այլ նաեւ էթնիկ զտման եւ ցեղասպանություն իրականացնելու հնարավորություն է տալու թուրքին ու ադրբեջանցուն, ինչն ինքն արեց 2023 թվականին, երբ Արցախը հայաթափվում էր։ Ինքը տանել չի կարողանում հայ ժողովրդին, ատում է Նիկոլը հայերին, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմի կոկորդին կանգնած է … Read more

«Վերաքննիչ դատարանը կասկածի տակ չի դրել պարոն նախագահի անմեղությունը»․ Սերժ Սարգսյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացվեց դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։ Այս գործով դատարանն անցնում է ապացույցների հետազոտման փուլին։ Հանրային մեղադրողների կողմից միջնորդություն ներկայացվեց հիմնական դատալսումներում հարցաքննել Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին։ Դատավորը հարցրեց Սերժ Սարգսյանին․ «Մտադրություն ունե՞ք հիմնական դատալսումներում հարցաքննվել»։ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ … Read more