Իրանում հայ համայնքն առաջին զոհն է ունեցել. «Փաստինֆո»

Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին հաղորդեց, որ մարտի 26-ին իր աշխատասենյակում զոհվել է Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը։ Նա զոհվել է ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական … Read more

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե․ նրան մեղադրանք է առաջադրվել

Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին սուր, համարձակ քննադատություններ հնչեցնող քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նրան մեղադրանք է առաջադրվել։ Մենք ճշտեցինք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հոդվածը, որը վերնագրված է «Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, … Read more

Ժամանակ ունենայի՝ մի քանի հայհոյանք էլ վրան կտայի, երբեք չեմ զղջալու․ Միքայել Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին հայհոյելու մասին

Ակտիվ քաղաքացի Միքայել Մարգարյանը մամուլից է տեղեկացել, որ խուլիգանության հոդվածով իր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հիշեցնենք, որ Մարգարյանը երեկ Ազգային ժողովի շենքի բակում միջադեպ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ «Ալեն Սիմոնյանն իրեն անպարկեշտ է պահել, ինչի համար տվել եմ համարժեք, չէ՝ կրկնակի պատասխան, որի համար երբեք չեմ զղջալու, … Read more

Ոսկեպար գյուղի առաջին դասարանի ութ երեխաներին Սուրբ Աստվածածին եկեղեցում փոխանցվեց ութ պլանշետ

Ծաղկազարդին և մանուկների օրհնությանն ընդառաջ՝ սույն թվականի մարտի 27-ին, Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի ձեռամբ, Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի առաջին դասարանի ութ երեխաներին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում փոխանցվեց ութ պլանշետ, որոնք այդ մանուկների համար պատրաստել էին Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի փոքրիկները՝ իրենց պատրաստած կերակուրների վաճառքից ստացված գումարներով, … Read more

Գեթ մեկ ապացույց չկա, որ Վալերի Օսիպյանը հանձնարարել է որևէ ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրել․ պաշտպան

«Մեզ համար անհասկանալի է՝ ինչն է պատճառը, որ որոշեցին հենց 2026 թվականի փետրվար ամսին քրեական հետապնդում հարուցեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտպան Էդգար Շահումյանը։ Նրա խոսքով, եթե Վալերի Օսիպյանն ի սկզբանե առնչություն ունենար այդ դեպքի հետ, նրան ոստիկանապետի պաշտոնին չէին նշանակի․ «Մենք ուսումնասիրել ենք գործի քրոնոլոգիան․ «Մարտի 1-ի» գործի քննությունն … Read more

«Իրավունքը պետք է գերակայի». Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ … Read more

Իրանի դեսպանը ընդգծել է Սյունիքի`որպես Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Իրան մուտքի դարպաս ունեցած ռազմավարական կարևորությունը

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին դեպի Կապան քաղաք կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանն, ընդգծելով Սյունիքի`որպես Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Իրան մուտքի դարպաս ունեցած ռազմավարական կարևորությունը, Սյունիքը բնութագրել է ինչպես կայուն, զարգացած և հարուստ շրջան, ինչը համահունչ է Իրանի Իսլամական … Read more

Կայացել է «Վրձնյալ շարականներ» գրքի շնորհանդեսը

Այսօր կայացավ «Վրձնյալ շարականներ» գրքի շնորհանդեսը։ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սրբազան շարականագիրների հոգենորոգ ստեղծագործությությունները Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաների վրցնի հարվածի տակ վերածվել են պատկերների։ Սաները, կարդալով շարականները, երգը վերածել են կտավի՝ շաղախելով այն իրենց մանկապատանեկան պատկերացումներով եւ մոտեցումներով եւ շնորհիվ կրթօջախի հոգատար ուսուցիչների։ Այսօր այս հրաշալի կեսական … Read more

Կայացել է Մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծված Ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարը

2026 թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծված Ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարը։ Համագումարը հաստատեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաև ընտրեց կուսակցության վարչությունն ու վերստուգիչ մարմինը։ Վարչության անդամներ ընտրվեցին` Ալեքսանդր Բուռնազյան, ծրագրային համակարգերի ճարտարապետ Աշոտ Տերտերյան, իրավաբան Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան Մասիս Շիրոյան, տնտեսագետ, 2020 թ․-ի պատերազմի մասնակից Նորայր Արշակյան, ֆիզիկոս, ֆինանսիստ, … Read more

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Մարտ 27,2026 23:13 Share Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները։ Խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ։   ՀՀ արդարադատության նախարարություն Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի … Read more