Սուրեն Պապիկյանն ու Սեբաստյան Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստյան Լըկորնյուի հետ։

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Սեբաստյան Լըկորնյուին ներկայացրել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունը ուշադրության կենտրոնում պահելու համար։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Կողմերը, մասնավորապես, կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment