ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Այսօր տեղեկացանք, որ Հայաստանի խնդրանքով Վրաստանը եւ Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Այդ հայտարարությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնության են եկել զիջել անկլավները, քանի որ գազատարը անցնում է այդ տարածքով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
«Եթե այդ տարածքները տան Ադրբեջանին, նրանք գալու են, նստեն գազատարի վրա ու ցանկացած պահի փակեն։ Վտանգավոր է ադրբեջանցիներին թողնել ներս մտնել հայկական տարածք, վերահսկողություն կիրականացնեն ոչ միայն գազատարի, այլև երկաթգծի ու ճանապարհի վրա։ Գազատարի տեղաշարժը խոսում է նախապատրաստական աշխատանքի մասին, այս մարդիկ նորից տարածքներ են ուզում տալ։ Ադրբեջանը հետո ճանապարհ է ուզելու դեպի անկլավ, դեպի մոտակա գյուղերը՝ շրջաններն անուղղակի վերահսկելու համար», – մեկնաբանեց Մանվելյանը։
Խոսելով համապետական ընտրությունների մասին՝ Մանվելյանը նշեց, որ Փաշինյանը մեծամասնություն կազմել չի կարող, նրանց տրվել է սոցհարցումների պատասխաններ, որն իրենց օգտին չէ․ «Մարդիկ ապուշ չեն, նա մեծամասնություն չի կարողանալու կազմել, նրանց մոտ խուճապ է, հանդիպումների ժամանակ իրենց պահվածքը խոսում է այն մասին, որ 680 հազ մարդու աջակցություն նրանք այլևս չունեն»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ