Նարեկ Կարապետյանը՝ Սասուն Միքայելյանի հետ լուսանկարի մասին․ «Պարզաբանումները երբեմն տեղի են ունենում միկրոֆոններից այն կողմ»

«Մենք իրենց համոզելու բան չունենք, մեր հիմնական աշխատանքը մեր ժողովրդի հետ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են համոզելու ՔՊ-ին, որ իրեն և «Ուժեղ Հայաստանից» ևս երկու պատգամավորների՝ Դավիթ Ղազինյանին ու Էդգար Ղազարյանին, չզրկեն պատգամավորական մանդատից։ Կարապետյանին հարց ուղղվեց նաև, թե հնարավո՞ր է համարում, որ դատախազն իր հետևից էլ ԱԺ գա։ Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց՝ իրենց խնդիրն է։ Անդրադառնալով Սասուն Միքայելյանի հետ … Read more

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրենին

Իրանում ՀՀ դեսպանության ՖԲ էջից ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները: Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քննարկվող մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացման, տրանսպորտային կապերի արդյունավետության … Read more

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունը. ermenihaber

Սեպտեմբեր 15,2026 16:15 Share Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել այլընտրանքային էներգիայի ոլորտում միջազգային շուկաներ մուտք գործելու նոր ուղիների վերաբերյալ։ Ընդգծվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լոգիստիկայի կարևորությունը և նրանց դերը որպես Եվրոպայի և … Read more

Գորիսի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. «Ազատություն»

Սեպտեմբեր 15,2026 15:55 Share Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչի որոշումն էլ մնացել է ուժի մեջ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատարանից։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, … Read more

«Արման Եղոյանը թուրք-ֆաշիստական հայտարարություն արեց, ֆաշիստական խունտա՞ է, ի՞նչ է՝ նրան ծափահարեցին»․ Լիլիթ Գալստյան

«Արման Եղոյանը՝ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող, ընդ որում, արևմտյան եվրոպական վեկտորի ջատագովներից մեկը, բառիս բուն իմաստով թուրք-ֆաշիստական հայտարարությամբ հանդես եկավ՝ խոսելով այն մասին, որ պետք է արմատախիլ անել Դաշնակցությունը և նույնիսկ մատով ցույց տվեց մեր շարքերի ամենաերիտասարդ գործընկերոջը՝ Քրիստինե Վարդանյանին՝ ասելով, որ վերջինը նա պետք է լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ … Read more

«Գազի գնի թանկացումը ապոկալիպտիկ սցենար է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին»․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ԿԲ խորհուրդը քննարկե՞լ է այն սցենարը՝ ի՞նչ կլինի, եթե դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումներից բացի՝ թանկանա Հայաստանին մատակարարվող գազի գինը։ «Դրա մասին խոսվել է, ինքը երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, եթե գազի գինը ներառվի … Read more

«ՀՀ ժամանողների նոր ալիքով պայմանավորված՝ գները սկսել են արագացման տենդենցներ ցույց տալ»․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսով՝ սահմանելով 6,75 տոկոս։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ այս տարվա երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձեւավորվել թիրախից բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 4,4 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 4,8 տոկոս։ «Տարածաշրջանային հակամարտությունների տեւականության եւ դրանց շրջանակի որոշակի … Read more

Եվրոպական խորհրդարանն ընդունեց զեկույցը․ մաքսային արտոնություններ՝ ՀՀ-ից ԵՄ արտահանվող ապրանքների համար՝ 2 տարի ժամկետով

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների վերաբերյալ» զեկույցը։  ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին օրինագծի քվեարկությունից առաջ հայտարարեց․ «Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է նախատեսել ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների տրամադրում, որոնք կկիրառվեն Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների նկատմամբ՝ … Read more

Սուրեն Պապիկյան. «Պեկինում հանդիպել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ»

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ՖԲ էջից. Այսօր Պեկինում հանդիպել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր … Read more

«Թեկնածու ծնողին սպառնում են, հիշեցնում են, որ տղան է ծառայում»․ Գեղամ Մանուկյանը՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին կարգի հրավիրելու կոչ է անում

«Թեկնածուները անձնագրային բաժնից տեղեկանքը վերցնում են, հաջորդ օրը արդեն իշխանությունը տեղյակ է, թե ով է պատրաստվում թեկնածու առաջադրվել։ Ծանոթ, շանտաժ, ամենատարբեր միջոցներով փորձում են ճնշում գործադրել թեկնածուների վրա, բայց թող այդ բոլոր անօրինականության հեղինակները լավ պատկերացնեն, որ ամեն գործողություն մարդ որ անում է, մի օր գալիս է դրա պատասխան տալու ժամանակը»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more