Սուրեն Պապիկյան. «Պեկինում հանդիպել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ»

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ՖԲ էջից. Այսօր Պեկինում հանդիպել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր … Read more

«Թեկնածու ծնողին սպառնում են, հիշեցնում են, որ տղան է ծառայում»․ Գեղամ Մանուկյանը՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին կարգի հրավիրելու կոչ է անում

«Թեկնածուները անձնագրային բաժնից տեղեկանքը վերցնում են, հաջորդ օրը արդեն իշխանությունը տեղյակ է, թե ով է պատրաստվում թեկնածու առաջադրվել։ Ծանոթ, շանտաժ, ամենատարբեր միջոցներով փորձում են ճնշում գործադրել թեկնածուների վրա, բայց թող այդ բոլոր անօրինականության հեղինակները լավ պատկերացնեն, որ ամեն գործողություն մարդ որ անում է, մի օր գալիս է դրա պատասխան տալու ժամանակը»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր … Read more

ԳԴՀ Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սեպտեմբեր 15,2026 13:05 Share ԳԴՀ Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց … Read more

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ վեճ ՀՅԴ եւ ՔՊ պատգամավորների միջեւ

«Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը … Read more

ԶՊՄԿ-ի թափոնների ծավալը մեկ տարում աճել է 30.2%-ով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) այսօր ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը։ 2025-ին ընկերությունը լուրջ աշխատանքներ է իրականացրել իրենց կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարի անվտանգության հետ կապված արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ: «Անվտանգության ցուցանիշը ցածր էր, և Կառավարությունը որոշում կայացրեց, որ մենք պետք է ունենանք անկախ տեխնիկական ուսումնասիրություն և, համապատասխանաբար, անվտանգության ցուցանիշը հասցնենք նորմայի։ Ընկերությունը միայն այս երկու-երեք տարիների ընթացքում ծախսել է 286 միլիոն դոլար գնահատումների ու հետազոտությունների վրա։ Այսինքն՝ այն գումարը, որը ծախսվել է անվտանգության … Read more

Ամո՛թ օտարերկրյա այն դիվանագետներին և պաշտոնյաներին, ովքեր մասնակցում են ադրբեջանական մարդակեր ռեժիմի այս սրբապիղծ ներկայացումներին. Հայաստանի եվրոպական կուսակցություն

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ՖԲ էջում հրապարակվել է կուսակցության հայտարարությունը Հայաստանի եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանությունը և Հայրենազրկումը կաշառքներով կոծկելու ջանքերը և խորին հիասթափություն է հայտնում ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաների՝ այդ ցինիկ և սրբապիղծ միջոցառումներին մասնակցության կապակցությամբ։ ՀԵՎԿ-ը երբեք չի ընդունի՝ Արցախից 2020-2023 թթ. էթնիկ և կրոնական ջարդերի … Read more

«ՔՊ-ն է առաջարկել Առուշանյանի հետ «Համերաշխություն» դաշինքով մասնակցել»․ Վահագն Ալեքսանյան

«Այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա»,-լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր կայանալիք ՔՊ վարչության նիստին ՔՊ անդամ, ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ կուսակցությունից հեռացնելու հարց կա՞, այսպես պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։ Նա ասաց, որ Հայկ Սարգսյանն արդեն խիստ նկատողություն ստացել է և հաջորդ նկատողության պարագայում ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի․ նրան կհեռացնեն կուսակցությունից։ Անդրադառնալով Գորիսում … Read more

«Վարչապետն ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 15,2026 14:20 Share ՀՀ Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում  անդրադարձավ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ ծավալվող քննարկումներին։  «Ես այսօր տեսա մի ռուս պաշտոնյայի մեկնաբանություն այն մասին, որ Հայաստանը նման դիմում չի ներկայացրել։ Դուք գիտեք ամբողջ ինֆորմացիան»,- ասաց նա։ Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը … Read more

Մեկնարկել է համագործակցությունը միջազգային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ

Կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված է հավակնոտ թիրախ՝ մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համաշխարհային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի միջոցառմանը։ ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը … Read more

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում