ՀՀ Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ ծավալվող քննարկումներին։
«Ես այսօր տեսա մի ռուս պաշտոնյայի մեկնաբանություն այն մասին, որ Հայաստանը նման դիմում չի ներկայացրել։ Դուք գիտեք ամբողջ ինֆորմացիան»,- ասաց նա։
Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, իրենք թեկուզ հենց վաղը կհեռանան Հայաստանից, Արարատ Միրզոյանն ասաց․ «Վարչապետն էլ ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա։ Հիմա ի՞նչ նոր բան եք ուզում, որ ասեմ, նոր բան չկա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)