Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը, տունը տակնուվրա է արված. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ … Read more

Ղազախստանը բավարարել է միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Ապրիլ 10,2026 12:08 Share Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Զ.-ն, որը մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը … Read more

«Երաշխավորված խաղաղությունը» դա թույլ չտալու համար է. Վահե Հովհաննիսյան

Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը։ Սրանք սովորական ընտրություններ չեն՝ իրենց կարևորությամբ ու նաև անոմալիաներով։ Կարելի է խոստանալ ամենահաճելի բաները, բայց դա այլևս չի աշխատելու։ Բոլոր պրոֆեսիոնալ սոցհարցումները գրեթե նույն պատասխաններն են տալիս, և գրեթե բոլորում մնում են լուրջ բացեր։ Հավաքական հանրային միտքը գտնվում է ռիսկերի … Read more

Դատարանները ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու Ռոմանոս Պետրոսյանի հրամաններն անվավեր են ճանաչում

ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում: Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչը ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին: ❗️Հիշեցնենք նաև, սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազնցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ … Read more

Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում. «Հետք»

Ապրիլ 10,2026 11:52 Share «Հետք». 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը շարունակական հարձակումներով կարեւոր ռազմավարական բարձունքներ ու տարածքներ է օկուպացրել Սյունիքի մարզում: Ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են ներխուժել մի քանի ուղղությամբ: Առաջինը՝ Սյունիքի բարձրավանդակում, ավելի կոնկրետ՝ Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանից մինչեւ Իշխանասար ու Սեւ լիճ: Երկրորդը Տեղ գյուղի հատվածն է, երրորդը՝ Ծավ-Ներքին Հանդ ուղղությունը: … Read more

Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ․ ինչի՞ մասին են լռում դատախազությունը եւ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը

«ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»,-Aravot.am-ին այսպիսի պատասխան փոխանցեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Հարցադրում էինք ուղղել ՀՀ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանին՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դիմել էր դատախազության և քննչական կոմիտեի իրավասու մարմիններին՝ Սամվել Կարապետյանի` տեսաուղերձով հանդես … Read more

Որոշել եմ տեղս զիջել ավելի երիտասարդներին․ Սեյրան Օհանյան. 24News

Իմ որոշումն է եղել, հարցը քննարկել եմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո եկել ենք եզրակացության, որ չընդգրկվեմ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում: 24News-ի հետ զրույցում մանրամասնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ռոբերտ Քոչարյանի հետ ձևավորված դաշինքի հետ եղել եմ, կամ և կլինեմ մինչև վերջ իմ գործընկերների և նախագահի գլխավորությամբ: ՀՅԴ-ի և նոր կուսակցության՝ Սևակ … Read more

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մենամարտում վստահ հաղթանակ տարավ չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ։ Մենամարտը նախատեսված էր 6 ռաունդի համար, սակայն ավարտվեց 4-րդ ռաունդից հետո, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել պայքարը՝ չբարձրանալով 5-րդ ռաունդին։ Այսպիսով, Էրիկ Իսրայելյանը գրանցեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։ Հատկանշական է, որ Էրիկ Իսրայելյանը դեռևս ռինգ դուրս գալիս … Read more

Հասկանում եք, նրանց պատկերացումներում խաղաղության երաշխավորն այլեւս մենք չենք, մեր բանակը չէ, այլ Ադրբեջանն է. Էլինար Վարդանյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն է։ – Ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը փորձեց հնարք կիրառել՝ Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցություններին մեկնելուց առաջ հայտարարելով, թե Ռուսաստանը մեր բարեկամն է։ Իսկ այնտեղ եղավ այն, ինչ եղավ։ ՌԴ նախագահը հստակ սահմանեց Կրեմլի «կարմիր գծերը», ի թիվս այլնի, հասկացրեց, որ ՀՀ գործող իշխանախումբը պարտավոր է նախընտրական … Read more

«Այո, պարտված երկիր ենք, զիջումների ենք գնում, բայց տեղ կա, որ պիտի հետ կանգնենք, եթե ոչ՝ ժողովուրդը կըմբոստանա ղեկավարության դեմ». Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը քննել է Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները

«Հրայր Պալեանը հանրագիտական բնույթի բացառիկ աշխատանք է կատարել, հավաքել է ամբողջ բանակցային փաստաթղթերը, ներկայացրել՝ և՛ վերլուծության ձևով, և՛ առանձին հավելվածների բաժնով, զրուցել է գործընթացի մասնակից կարևոր դերակատարների հետ, ում հետ հնարավոր է եղել, բավականին հետաքրքիր շրջանակի հետ, այդ թվում՝ նախկին նախագահների, արտգործնախարարների, միջնորդների, փորձագետների, և այս ամենին գումարվում է նաև Հրայր Պալեանի տասնամյակների փորձը»,– խաղաղաշինության … Read more