Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել, հայտնում է Կրեմլը։ Մոսկվան հույս ունի, որ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի օրինակին։ Զատկական հրադադարը հայտարարվում է ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը։ Պաշտպանության նախարարին և ԶՈւ ԳՇ պետին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հանձնարարվել է պատրաստ լինել հակազդելու Ուկրաինայի … Read more

Նորին Սրբութիւնը խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմէ կատարուող յարձակումները՝ անմեղ լիբանանցիներուն վրայ

Այսօր՝ Հինգշաբթի, 9 Ապրիլ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Իպրահիմ Քանաան, որ միաժամանակ նախագահն է ելեւմուտքի եւ պետական ամավարկի խորհրդարանական յանձնախումբին։ Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրապետը տեղեակ պահել Լիբանանը յուզող այժմէական շարք մը հարցերուն մասին եւ, բնականաբար, ունենալ անոր տեսակէտները: Նորին Սրբութիւնը նախ խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմէ կատարուող յարձակումները՝ անմեղ … Read more

«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից»․ Ժաննա Անդրեասյան

Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները․ Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» … Read more

TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպի բացառիկ մեկնաբանությունը «Արմենպրես»-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ «TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի … Read more

Թուրքիայում ընդդիմադիր 2 քաղաքական գործիչ է ձերբակալվել

Թուրքիայում տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) 2 ներկայացուցիչ: Մասնավորապես Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել է «բանկոմատի աշխատակիցների» գործով։ Քննության տվյալներով՝ քաղաքապետարանում գրանցված աշխատակիցներից մեկը փաստացի չի իրականացրել իր պարտականությունները, սակայն ստացել է աշխատավարձ։ Այս գործի շրջանակում ձերբակալվել է ևս 3 անձ։ Նրանց մեղադրանք է … Read more

«Ով հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո, վաղը անմիջապես վերադարձնելու է Արցախը, նա կամ խելք չունի, կամ արկածախնդիր է»․ Անդրանիկ Թևանյան

«Մենք ժողովրդին ներկայանում ենք 10 առաջարկով։ Նախ՝ երաշխավորված խաղաղության և անվտանգության մասին։ Այն, ինչ ունենք այսօր, ժամանակավոր շոու-հրադադար է, և թող մեր ժողովրդին չխաբեն, որ արդեն խաղաղություն են հաստատել։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ մի իրավիճակ, որի երաշխավորը, ինչպես վերջերս ՔՊ-ականներից մեկը ասաց, Իլհամ Ալիևն է։ Երաշխավորված և կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ապավինել … Read more

Ստացվել է ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի` «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։ ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի … Read more

«ԱՄՆ անվտանգային գարանտիաները չեն աշխատում անգամ այն պետությունների համար, որտեղ ԱՄՆ-ն ունի ռազմաբազա և իրոք տվել է անվտանգության գարանտիաներ». Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս հետևություններ անել

«Մենք որպես պետություն պետք է շահագրգիռ լինենք, որ պատերազմը Իրանում արագ կերպով ավարտվի։ Ցավոք սրտի, դիվանագիտությունը և ռազմական փաստացի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են։ Տեսաք, որ թեև հայտարարվել էր հրադադար, բայց արդեն Լիբանանի հետ կապված հրետակոծությունների պատճառով հարցականի տակ է դրվում խնդիրը»,- վերաքննիչ դատարանի մոտ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀԿ փոխնախագահ … Read more

Եթե Երևանը և Բաքուն հասնեն խաղաղության, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն. Շամիլ Այրմ

«Ազատություն». Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության և երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրմը, որը Միլի Մեջլիսում մասնակցում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստին։ Նրա խոսքով՝ Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակով, … Read more

«Չեմ ուզում՝ իմ հայրենակիցների մոտ տպավորություն լինի, որ խուլիգան եմ». Դավիթ Համբարձումյան

«Այստեղ դահլիճում նստած են ինձ ընտրող մարդիկ, ինձ վստահող քաղաքացիներ, ու չեմ ուզում՝ իմ հայրենակիցների մոտ տպավորություն լինի, որ խուլիգան եմ։ Որևէ դեպքում որևէ խուլիգանություն չեմ գործել»,- այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է Համբարձումյանի պաշտպանական թիմի ու հանրային մեղադրողի բողոքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է Երևան քաղաքի … Read more