ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում:
Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչը ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:
❗️Հիշեցնենք նաև, սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազնցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ, Տաշիր խումբը իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016 – 2025 թվականներին:
❗️Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է Տաշիր խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերվում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով, աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել:
🔴Ստացվում է, որ ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին, առանց նրանց հետ համաձայնեցնելու:
📍Արդեն պարզ է` թե ինչ նպատակների է ծառայելու ՀԷՑ-ը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: