Թեքեյան մրցանակաբաշխությունը միավորել է հայագիտության, գրականության և արվեստի երախտավորներին․ հայտնի են հաղթողները

Նոյեմբերի 2-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» 32-րդ ամենամյա միջազգային մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունը։ Միջոցառումը համախմբել էր գիտության, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչների՝ գնահատելու ազգային մշակույթի տարածման գործում նշանակալի ավանդ ունեցող ստեղծագործողներին։ Այս տարի «Գրականություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆրանսիացի գրող Անրի Կյունին՝ «Մահ գոյություն չունի» վեպի համար։ Հատուկ այս միջոցառման … Read more

Թմրանյութերի առուվաճառք Գյումրու Գորկու անվան զբոսայգում․ 30-ամյա տղամարդ է ձերբակալվել

Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ) Շիրակի մարզային բաժինը օպերատիվ տեղեկություններ է ստացել այն մասին, որ 30-ամյա մի տղամարդ թմրանյութերի փաթեթներ է ձեռք բերել Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչից ու դրանք պատրաստվում է իրացնել Գյումրու կենտրոնական զբոսայգուց՝ թելեգրամյան «Razgrom» կայքի միջոցով։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանները ժամը 15․45-ի սահմաններում ձեռնարկված միջոցառումների արդյունքում … Read more

Մենք լիովին գիտակցում ենք, որ խաղաղության կառուցումը ո՛չ պարզ, ո՛չ էլ ինքնաբերաբար ընթացող գործընթաց է. Արարատ Միրզոյան

Նոյեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ պանելային քննարկմանը, որը կրում էր «Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն» խորագիրը։ Պանելային քննարկմանը ելույթներով հանդես են եկել նաև Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական … Read more

«Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել … Read more

«Սևան» ազգային պարկի տարածքում 57 հացենի հատած անձը ձերբակալվել է

Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։ Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար … Read more

Մոսկվայում գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Նոյեմբեր 02,2026 16:08 Share Sputnik Armenia. Մոսկվայում գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Ալեքսեյ Մելնիչուկը (լուսանկարում) սպանությունը կատարել էր 2015 թվականին՝ Մոսկվայի կենտրոնում։ Դատավճռի հրապարակման ժամանակ Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները, հայտնում է Shot-ը։ Սկզբում գլխավոր կասկածյալը հենց Ղազարյանն էր։ Նա 9 ամիս անցկացրել է նախնական կալանքի … Read more

«Մենք չենք դադարեցնում հուղարկավորության նպաստների վճարումը, այլ դրանք դարձնում ենք հասցեական»․ Արսեն Թորոսյան

«Մենք չենք դադարեցնում հուղարկավորության նպաստների վճարումը, այլ դրանք դարձնում ենք հասցեական, և օգնությունը կտրամադրվի բնակչության անապահով խավերին՝ նպաստառուներին»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի, սոցիալական ապահովության եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Հայաստանում, ի դեպ, նպաստ ստացողների թիվն այս պահին 33 հազար ընտանիք է։ Լրագրողների՝ տարբեր դիտարկումներին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը հայտարարեց՝ իրենց իշխանությունը 8 … Read more

«Դատախազությունը փորձել է ուռճացնել Հայրապետյանների ծախսերն ու փոքրացնել եկամուտները». Վահագն Դալլաքյան

«Հակասությունները շատ տարբեր են՝ սկսած պարզ թվերի տարբերությունից, թվերն իրար չեն բռնում։ Պարզ աշխատանքային թերացման հետ գործ ունենք, բայց այդ աշխատանքային թերացումը վերացնելու բեռը հետագայում ընկնում է դատարանի վրա։ Դատախազությունը թերի փաստաթուղթ է ներկայացնում դատարան, իսկ հետագայում դատարանը վճիռ կայացնելու փուլում քննարկում է դրանք և կատարում այն աշխատանքը, որը թերի է կատարել կամ չի կատարել … Read more

Արամ Վարդեւանյանին դատարանն ազատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան լինելու հնարավորությունից

Կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում աջակիցները դիմավորեցին ծափահարություններով։ Տեւական ժամանակ մեղադրական կողմը ներկայացնում էր ապացույցները։ Դատավորը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն արդեն հանդիսանում է ԱԺ նախագահի տեղակալ, ինչը արգելք է այս վարույթին որպես պաշտպան մասնակցելու համար։ Հետեւաբար դատարանը որոշում կայացրեց նրան այս վարույթից … Read more

Դեսպան Հակոբյանը ԻԻՀ Մեջլիսի պատգամավորներին է ներկայացրել ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններ

Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին: Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ … Read more