Մհեր Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության … Read more

«ՔՊ-ն այնպիսի վիճակում է, որ եթե ընտրությունները չկեղծվեն, ապագա խորհրդարանում համեստ ներկայություն կունենա»․ Սուրեն Սուրենյանց

«ՔՊ-ն այնպիսի վիճակում է, որ եթե ընտրությունները չկեղծվեն, ապագա խորհրդարանում համեստ ներկայություն կունենա»,-Sputnik- Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։ Նա ՔՊ-ի փրայմերիզին վերապահումով է մոտենում․ «Դա դասական փրայմերիզ չէ։ Այստեղ ավելի շուտ դրա իմիտացիայի հետ գործ ունենք։ Փրայմերիզն ուղեկցվում է նախընտրական ծրագրի ներկայացմամբ, տեսլականների … Read more

Ադրբեջանը մի քանի սցենարների է պատրաստ. միգուցե այս փուլում գերակա սցենարը խաղաղությունն է. Տիգրան Գրիգորյան

«Օգոստոսի 8-ի գլխավոր արդյունքն առնվազն կարճաժամկետ կտրվածքով տարածաշրջանում կայունությանը նպաստելն էր, ինչպես նաեւ էսկալացիայի ռիսկի զգալի նվազեցումը»,- այսօր Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) տարեկան համաժողովի ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Ակնհայտ է,  որ Արցախի էթնիկ զտումից հետո հայ-ադրբեջանական  հարաբերություններում … Read more

Գոգավանից Վրաստան ուղևորվող մեքենայում թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան: Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: Տրանսպորտային … Read more

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Փետրվար 17,2026 12:19 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի … Read more

Առանց հանրաքվեի այդ տարածքներն Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը մեղմ ասած արդարացված է. Գոհար Մելոյան

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՔ՝ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼՈՎ❗️ (Հերքման պահանջ)Հարգելի հայրենակիցներ, ընկերներ շնորհակալ եմ սրտացավության ու աջակցության համար:✊🏼Ուրբաթ օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում մոտ 40-րոպեանոց հարցազրույցիցս՝ իշխանական ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները, լրագրողներն ու ֆեյքային էջերը, տարածում են բովանդակությունից կտրված հատված՝ «Կիրանցը հանձնվել է» վերնագրով։ Իսկ հենց ինքը՝ Փաստերի ստուգման … Read more

«Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն». Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս  874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող … Read more

Փոլ Գոբլի ազդակները. վերափոխված Հարավային Կովկաս՝ ԱՄՆ-ի համար

«TRIPP-ն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը». խոստանում են Վաշինգտոնից ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգն անցյալ շաբաթ ամփոփեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան եւ Ադրբեջան այցերը, նշելով. «Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի «Խաղաղության եւ բարգավաճման միջազգային ուղին» (TRIPP) ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի պատմական այցը ամուր հիմք դրեց տարածաշրջանային կայունության եւ համատեղ տնտեսական զարգացման … Read more

Կրթությունը հաղթանակ է. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի բանտային առաջին հայեցեկարգային գրությունը ԿՐԹՈՒԹՅԱՆ մասին է ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է Նախաբան Ինչպես խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում իմ մտածումներն ու պատկերացումները մեր հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ` հիմնված հոգևոր ընկալման, մեր հայրերի դարավոր փորձառության, Աստվածաշնչի իմաստնության վրա` որպես Հոգևոր Հայաստանի կամ «Ավետյաց Երկրի» տեսիլքը: Այսու, նկատի ունենալով այն հանգամանքը, թե որքա՜ն կարևոր է … Read more

Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով. Մանե Թանդիլյան

Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։ Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։ Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։ Սկիզբ՝ նոր համառության, նոր վճռականության, նոր պայքարի։Պայքար՝ Բաքվի բանտերում պահվող մեր … Read more