«Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի՝ այն վեր դասելով ծանր հանցագործությունների շարքում». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրը ցերեկով հերթական զինված միջադեպ է գրանցվել Երևանում՝ ցավոք, կրկին մահվան ելքով։ Այս ողբերգական դեպքը ոչ միայն առանձին դեպք չէ, այլև ցայտուն ապացույց է, որ զենքի ազատ ու չվերահսկվող շրջանառությունը մեր երկրում դարձել է իրական, քրեական սպառնալիք հասարակության համար։ Անընդհատ կրկնվող նման միջադեպերը ցույց … Read more

Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն է. ՆԳՆ

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում … Read more

«Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ». Armat Media

Թուրքական բարեհաճությունը երազող ՔՊ–ական իշխանությունը հայ ուսանողներին առաջարկում է գնալ Թուրքիա՝ կրթվելու: Armat Media-ին բուհերի ռեկտորներից մեկը տրամադրել է Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականը, որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրին: ԱԳՆ խողովակներով Գիտության կոմիտե հասած այս շրջաբերականն առաջին անգամ է կիրառվում մեր երկրի կրթության ոլորտում: Սրանով մինչև փետրվարի 20–ը հայ ուսանողները … Read more

«Իշխանությունն ունի բազմաշերտ և իրարից էապես տարբերվող ընդդիմության թևեր և այդ բոլորի դեմ պայքարել չի կարող». Ձյունիկ Աղաջանյան

Դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով գործող իշխանության խոստումներին և ներկայումս վարվող քաղաքականությանը՝ ասաց. «Մենք մինչև հիմա սպասում ենք մեր գերիների վերադարձին։ Մյուս խնդիրը, որ իշխանությունների առջև դրված է, իրենք դրսից հրահանգ ունեն, որպեսզի ամեն ինչ անեն, վերընտրվելու համար, որովհետև Արևմուտքը միլիոնավոր դոլարների ներդրում ունի Արցախը հանձնելու և փաստացիորեն Սյունիքը նվիրաբերելու համար։ Խոսքս ադրբեջանական և … Read more

Հունաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում. Վահագն Խաչատուրյան

Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։ «Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում … Read more

«Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրեց ԱՄՆ-ին, որպեսզի իրեն աջակցեն, որ վերարտադրվի հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան

Երվանդ Բոզոյան․ «ՀՀ-ն ոչինչ չի ստանալու դրանով, այդ Թրամփի ծրագրով անվտանգության զրո երաշխիքներ կան»։ «Արցախը ոչնչացնելուց հետո չվերացավ այս իշխանության գոյաբանական վտանգը, վախը Ռուսաստանից։ Որ այդ վախը վերջնականապես վերանա, ՌԴ-ն ընդհանրապես պետք է դուրս գա տարածաշրջանից»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման https://www.aravot.am/2026/02/18/1539914/ ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ … Read more

Թեհրանը «մշակում է շրջանակային փաստաթուղթ»՝ Վաշինգտոնի հետ ապագա բանակցություններն առաջ մղելու համար

Իրանի գլխավոր դիվանագետ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ ապագա բանակցություններն առաջ մղելու համար Թեհրանը մշակում է շրջանակային փաստաթուղթ։ AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է ՄԱԿ-ի միջուկային հսկողության մարմնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հետ զրույցում Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կենտրոնացած է նախնական … Read more

«ԹՐԻՓՓ-ում գլխավորը տնտեսականը չէ, այլ ՆԱՏՕ-ական ներկայությունն Իրանի անմիջապես սահմանին»․ Արամ Շահնազարյան

Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը փաստեց՝ Իրանի համար անընդունելի իր անմիջական սահմանին արևմտյան ուժերի ներկայությունը։ «Այդ ուղին, կամ եթե իրերն իրապես իրենց անունով կոչենք, նույն այդ Զանգեզուրի միջանցք կոչված երևույթն է»,- «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը։ Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ․ … Read more

«Պատերազմի վտանգը մեզնից ընդամենը մի քանի հարյուր կմ հեռավորության վրա է»․ Վարդան Ոսկանյան

«Պարզ է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններն ուղղակիորեն ազդելու են նաև ՀՀ-Իրան հարաբերությունների, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վրա»,- «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում» թեմայով պանելային քննարկման ժամանակ իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ իրանագետի՝ գործ ունենք մի գործընթացի հետ, որտեղ բանակցային կամ շփումների ձևաչափը զուգահեռվում է ռազմական որոշակի գործողություններով, որը յուրաքանչյուր կողմն իրականացնում է սեփական ուժերով։ Նաև տեղի … Read more

«Թումո ստուդիաները փոխում են արհեստների՝ մեր մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքը». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արամի 44 հասցեում գործող Թումո ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, ծանոթացել պայմաններին: Նրանց ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումո ստուդիաները նախատեսված են համալսարանական տարիքի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են արհեստագործությամբ և դիզայնով: Մասնավորապես, կազմակերպվում են աշխատարաններ, … Read more