Թեհրանը «մշակում է շրջանակային փաստաթուղթ»՝ Վաշինգտոնի հետ ապագա բանակցություններն առաջ մղելու համար

Իրանի գլխավոր դիվանագետ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ ապագա բանակցություններն առաջ մղելու համար Թեհրանը մշակում է շրջանակային փաստաթուղթ։ AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է ՄԱԿ-ի միջուկային հսկողության մարմնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հետ զրույցում Արաղչին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կենտրոնացած է նախնական և համահունչ շրջանակ մշակելու վրա։ Այս հայտարարությունը հնչել է Միացյալ Նահանգների հետ վերսկսված բանակցությունների երկրորդ փուլի հաջորդ օրը։

Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը։ Իրանը, մինչդեռ, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment