2025 թ. Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է կադաստրային արժեքի նվազեցման և ավելի ցածր արժեքով հողերի օտարման դեպքերը և արձանագրել շուրջ 719 միլիոն դրամի խախտում: Հարուցվել են քրեական վարույթներ: Ծառայության ղեկավարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ իրենց վերահսկողության ներքո է նաև սուբվենցիոն միջոցների կառավարումը: