Ոստիկանության պաշտոնատար անձի պաշտոնավարումը կասեցվել է. նա մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձը, մեկ տասնյակից ավել քաղաքացիների ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ է կազմել: Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում … Read more

Գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից: «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի  ավելի քան 100 նկարչական աշխատանքները, … Read more

«Վրաստանում 12 տարի պայքարեցին,անցյալ տարի այնտեղ դարձավ առանձին օղակ՝ սպորտի նախարարություն, իսկ մենք այնքան թուլացանք, որ հասանք չորս նախարարության կազմին»․ Դերենիկ Գաբրիելյան

«Եղել է սպորտի նախարարություն, սպորտկոմիտե` կառավարությանը կից, ոչ թե, կներեք, չորս նախարարության կազմում ինչ-որ մի օղակ, որն իսկապես դժվարանում է ամեն ինչ տանել առաջ՝ հատկապես ֆիզկուլտուրայի ու սպորտի համար»,- Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Նրա համոզմամբ՝ սպորտը պետք է լինի առանձին … Read more

Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը: Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի ցանկապատից դուրս և տեխնիկական … Read more

«Պահանջել անհապաղ հայ պատանդների ազատ արձակումը» . Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արշավ է սկսել ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ, հանձնախմբի համապատասխան էլեկտրոնային հարթակով սկսել է ամերիկահայության համայնքային մոբիլիզացիա։ Մասնավորապես, հետևյալ հղմամբ ամերիկահայությանն առաջարկվում է Վենսի գրասենյակ ուղարկել նամակ, որում մասնավորապես ասված է․ Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝ ·         Պահանջել … Read more

Ալեն Սիմոնյանը և «Ռոսատոմ»-ի տնօրենը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Փետրվար 06,2026 17:08 Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ       Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք … Read more

Երեւի դատական համակարգը հասկանում է՝ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու. Արա Զոհրաբյանը՝ Միքայել սրբազանի կալանքը այլ խափանման միջոցով փոխելու որոշման մասին

-Բոլորն էլ հասկանում են՝ Միքայել արքեպիսկոպոսը հանիրավի կալանքի տակ է, ընդ որում խոսքով կատարված արարքի համար: Արդեն երկար ամիսներ կալանքի տակ է, 63 տարեկան է, ընդ որում արքեպիսկոպոս է: Գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվողները դրսում են կամ տնային կալանքի տակ: Այսինքն՝ այդ տարբերակված մոտեցումը շատ ակնառու էր: Նաեւ այսօր երեւի դատական համակարգը … Read more

Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին

Փետրվար 06,2026 17:04 Ermenihaber. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն այցելել է Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ մասնակցելու 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի համար կազմակերպված միջոցառմանը։ Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Յըլմազը մասնավորապես նշել է. «Այս շրջանում մենք կունենանք երեք կարևոր նախագիծ․ Կենտրոնական Ասիայի հետ կապ ապահովող Զանգեզուրի միջանցքը, … Read more

Դատախազությունը պահանջում է պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 3 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ

Փետրվար 06,2026 16:53 Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. Երևանի … Read more

«ՀՀ նախադպրոցական 1095 հիմնարկներում միայն 364 հրահանգիչ կա․ 33 տոկոսն է։ Սա խայտառակություն է»․ Գաբրիել Ղազարյան

«Որ շարունակենք ունենալ մեդալներ, պետք է ոլորտը ղեկավարվի ճիշտ ուղղվածությամբ։ Չեմ կարծում, որ ԿԳՄՍ նախարարությունում մեկ վարչությունով պետք է սպորտ կառավարվի։ Պետք է առանձին միավոր լինի։ Թող ոչ թե սպորտի նախարարություն լինի, այլ առընթեր կոմիտե, ինչ ուզում է՝ լինի անունը։ Դա պետք է առանձին միավոր լինի»,- Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող կլոր սեղան-քննարկումից առաջ … Read more