Դատախազությունը պահանջում է պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 3 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ

Փետրվար 06,2026 16:53

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք.
  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4 անշարժ գույքի գնման իրավունք.
  • 1 անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքը.
  • 3 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 27 միլիոն 597 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment