Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոստացել է արմատախիլ անել արմատական ընդդիմության կողմից հրահրվող հակառուսական տրամադրությունները։ «Ռուսատյացությունը, ինչպես և այլատյացության ցանկացած դրսևորում, բնորոշ չէ վրացիներին։ Պատմականորեն մենք հայտնի ենք օտարերկրացիների նկատմամբ մեր հյուրընկալությամբ և հանդուրժողականությամբ», – ասել է Կոբախիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։
Վարչապետի խոսքերով՝ նման տրամադրությունները կարող են հանգեցնել քաղաքական լարվածության և տնտեսական խնդիրների։
Նա նշել է, որ Թբիլիսին շարունակելու է Մոսկվայի հետ հարաբերություններում վարել պրագմատիկ և սկզբունքային քաղաքականություն։