«Ինչո՞ւ եք դեմ, թող փորձաքննություն լինի, բալքի կպարզվի՝ մենք էլ մի բան արել ենք, հետո ջնջել ենք դիտավորյալ»․ ՀԷՑ-ի գործով փորձաքննության միջնորդություն ներկայացվեց
«Տաշիր կապիտալ»-ն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով դատական նիստի ժամանակ «Տաշիր կապիտալ»-ի շահերը ներկայացնող փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց փորձաքննություն իրականացնելու մասին։ ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ՀԷՑ-ի 2018-2024 թթ. ամբողջ տվյալների բազան ջնջված է։ Նա նաեւ նշել է, որ երեւույթը թաքցվել է թե իրավապահներից, թե ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն … Read more