ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:
Արթուր Նահապետյանը Կոմիտեի ծառայողներին շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով, որ անկախության 35-րդ տարեդարձը հնարավորություն է գնահատելու ոչ միայն անցած ճանապարհը, այլև գիտակցելու մեր պատասխանատվությունը պետության և հասարակության առջև:
«Անկախությունը մեր ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, որի ամրապնդումը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Այս համատեքստում կարևոր առաքելություն ունի նաև Հակակոռուպցիոն կոմիտեն: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը միայն իրավապահ գործունեություն չէ, այն արդարության, օրինականության և պետության նկատմամբ վստահության ամրապնդման կարևոր պայման է»,-նշել է Արթուր Նահապետյանը:
Կոլեգիայի նիստի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից Անկախության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:
Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության, աշխատանքային գործունեության նկատմամբ ցուցաբերած պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունքի, իրավակարգի պահպանման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի արդյունքների համար «Գերազանց ծառայության համար» մեդալով են պարգևատրել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովիկ Սարգսյանը,
Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության ավագ օպերլիազոր Ջ. Մանուկյանը:
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
Արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Մկրտչյանը,
Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Աթայանը,
Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վահե Զարգարյանը,
Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Նաիրա Շահինյանը,
Ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբիկ Հակոբյանը,
Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության ավագ օպերլիազոր Կ. Բաղդասարյանը:
Ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օրինակելի և բարեխիղճ գործունեության համար, հուշանվեր-ձեռքի ժամացույցով է պարգևատրվել
Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Ա. Ալեքսանյանը:
Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության, աշխատանքային պարտականությունների և հանձնարարված առաջադրանքների կատարման նկատմամբ պատասխանատու ու բարեխիղճ վերաբերմունքի համար «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
Նախագահի խորհրդական Արթուր Եսայանը,
Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը,
Քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ալեքսան Նիկողոսյանը:
Ամփոփելով պարգևատրման արարողությունը՝ Կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ յուրաքանչյուր պարգև կատարված աշխատանքի գնահատանք է, բայց միաժամանակ վստահության արտահայտություն և հետագա աշխատանքի նկատմամբ ավելի մեծ պատասխանատվություն, իսկ կառույցի հեղինակությունը ձևավորվում է յուրաքանչյուրի աշխատանքով և վարքագծով: