«Գրասենյակային դավադրություն»

Նախորդ պատումը՝ այստեղ: «Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Գործարար ընկերս, որ բիզնեսներ

Հայաստանի երիտասարդ ըմբիշները Տալլինում 6։1 հաշվով հաղթեցին Էստոնիայի ներկայացուցիչներին

Փետրվար 07,2026 12:14 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի յոթ երիտասարդ անդամներ երեկ Տալլինում միջազգային մրցաշարի մեկնարկի նախօրեին Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպում անցկացրին տեղի ուժեղագույն ըմբիշների հետ։ Մեր տղաներից վեցը՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 63 կգ՝ Արմեն Սուքիասյանը, 72 կգ՝ Գոռ Խաչատրյանը, 82 կգ՝ Սամվել Տերտերյանը, 87 կգ՝ Մարտիկ Պետրոսյանը եւ 130 կգ՝ Արամայիս Հարությունյանը առավելության … Read more

ANCA-ն կոչ է անում փոխնախագահ Վենսին հանդիպումներ խնդրել Ադրբեջանի ապօրինի կալանքում գտնվող հայ պատանդների հետ և հրապարակավ պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջ երկրում զանգվածային արշավ է սկսել փոխնախագահ Ջ.Դ. Վենսի փետրվարի 9-ի Հայաստան և այս ամսվա ընթացքում Ադրբեջան կատարվելիք այցերի շեմին՝ կոչ անելով նրան հանդիպել Բաքվում ապօրինի կալանավորված հայ պատանդներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ ANCA-ն նաև կոչ է անում Վենսին աջակցել էթնիկ զտումների ենթարկված հայ փախստականների իրենց պատմական Արցախի … Read more

«Care for Children» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերն իր խոսքում ներկայացրել է գրանցված հաջողությունները՝ Հայաստանը ներկայացնելով որպես օրինակելի երկիր

Փետրվարի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ 250-ամյակի միջոցառումների շրջանակում, «Care for Children» միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ հյուրընկալել է «Journey of Reform for Children in Care» խորագրով միջազգային համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նեպալից, Իսլանդիայից և Հնդկաստանից՝ խնամատարության ինստիտուտի զարգացման քաղաքականությունները քննարկելու նպատակով։ Բացման խոսքով հանդես է … Read more

Օլիմպիական խաղերի մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Մարզական շքերթի ընթացքում Հայաստանի դրոշակակիրը Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն էր։ Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնում են նաև դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Վերջինս շքերթին մասնակցել է Բորմիոյից: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: … Read more

«Մարդ մեռնում է միայն այն ժամանակ, երբ նրան հիշողներ չեն լինում։ Եվ հավատում եմ՝ Գագիկ Գինոսյանը երկար է մնալու մեր հիշողության մեջ»

«Ամեն սերունդ ազգի պատմագրքին մի նոր էջ է ավելացնում, բայց կարևորն այն է, թե հետո ազգն այդ էջը կուզենա մոռացության մատնել, կամ ոչնչացնել, թե մեր պատմագրքի տիտղոսաթերթ կդարձնի»։Գ․ Գինոսյան 2024 թ․ փետրվարի 6-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեծ հայ, ազգագրական պարերի գիտակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական, ազգային գործիչ, Արցախյան գոյամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Սակայն … Read more

«Ռուբենը կոտրվող տեսակ չէ, եւ Բաքվից հղած նրա ուղերձները հենց այդ մասին են՝ պայքարելու, չնահանջելու եւ առաջ նայելու». Մանե Թանդիլյան. «Հրապարակ»

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի հետ զրուցել ենք Ռուբեն Վարդանյանի հնարավոր «դատավճռի» մասին – Բաքվի կեղծ դատավարություններում խախտվել են մեր հայրենակիցների իրավունքները: Ի՞նչ գործիքներ եք տեսնում՝ վերականգնելու արդարությունը, ի՞նչ կարող է անել իշխանությունը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար: – Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր միջազգային հարթակները՝ բարձրաձայնելու մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման մասին եւ վճռականորեն պահանջելու … Read more

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը

Փետրվար 07,2026 10:48 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես` ✅քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, ✅հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի, ✅քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները: Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ … Read more

47-ամյա տղամարդը ավտոմեքենայում շանտաժի միջոցով մի քանի անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։ Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, … Read more

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի այցն անցավ ««а теперь я Наташа» կարգախոսի ներքո՝ դրանից բխող բոլոր ձեւակերպումներով». «Հրապարակ»

Ինչպե՞ս բնութագրել ԱԺ նախագահի այցը այս համատեքստում, երբ ներսում այս իշխանության ներկայացուցիչներն առյուծ են կտրում, իսկ դրսում՝ կատվի հեզությամբ հանդես գալիս։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի այցն անցավ ««а теперь я Наташа» կարգախոսի ներքո՝ դրանից բխող բոլոր ձեւակերպումներով»։ Աշոտյանը հիշեցրեց, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում բազմիցս օգտագործվում է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումը՝ ակնարկելով Ռուսաստանին։ … Read more