«Ռուբենը կոտրվող տեսակ չէ, եւ Բաքվից հղած նրա ուղերձները հենց այդ մասին են՝ պայքարելու, չնահանջելու եւ առաջ նայելու». Մանե Թանդիլյան. «Հրապարակ»

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի հետ զրուցել ենք Ռուբեն Վարդանյանի հնարավոր «դատավճռի» մասին

– Բաքվի կեղծ դատավարություններում խախտվել են մեր հայրենակիցների իրավունքները: Ի՞նչ գործիքներ եք տեսնում՝ վերականգնելու արդարությունը, ի՞նչ կարող է անել իշխանությունը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատելու համար:

– Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր միջազգային հարթակները՝ բարձրաձայնելու մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման մասին եւ վճռականորեն պահանջելու նրանց անհապաղ վերադարձը Հայաստան։ ՀՀ իշխանությունները, խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթների շրջանակներում, պարտավոր են պահանջել բոլոր հայ քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը։ Մինչեւ այս պահանջը չկատարվի, չի կարող լինել իրական խաղաղություն երկու երկրների միջեւ, քանի որ ապօրինաբար պահվող մեր ազգակիցներն ամենամեծ խոչընդոտն են երկկողմ հարաբերությունների բնականոն զարգացման համար։

– Ռուբեն Վարդանյանը վերջին հեռախոսազրույցում Քամյուի տեքստից էր մեջբերում արել՝ «կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք»: Ի՞նչ վիճակում է նա` հոգեբանական եւ առողջական, ի՞նչ եք կանխատեսում, ինչպիսի՞ն կլինի դատավճիռը, նորից ցմա՞հ:

– Բաքվում ընթացող «դատավարություններից» այլ բան սպասելն անիմաստ է։ Ռուբեն Վարդանյանի վերադարձը պահանջում է մեր մշտական եւ վճռական ջանքերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ինչ վերաբերում է նրա հոգեվիճակին, Ռուբենը կոտրվող տեսակ չէ, եւ Բաքվից հղած նրա ուղերձները հենց այդ մասին են՝ պայքարելու, չնահանջելու եւ առաջ նայելու։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment