ԻՀՊԿ-ն սպառնացել է հարվածներ հասցնել Մեծ Բրիտանիային՝ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին աջակցելու դեպքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, գեներալ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Պարսից ծոցի երկրները և ցանկացած այլ պետություն, որը ռազմական աջակցություն կցուցաբերի ԱՄՆ-ին, Իրանի կողմից կդիտարկվի որպես օրինական ռազմական թիրախ։

Մոհեբիի խոսքով՝ վերջերս ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչներն օգտագործել են բրիտանական ռազմաօդային բազաները, և եթե Լոնդոնը շարունակի աջակցել Վաշինգտոնին, ապա կդառնա Իրանի համար «անվերապահ և օրինական թիրախ»։

Նա նաև նշել է, որ Թեհրանը մշակել է գործողությունների առանձին սցենարներ՝ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր հնարավոր տարբերակի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment