Հայաստանի երիտասարդ ըմբիշները Տալլինում 6։1 հաշվով հաղթեցին Էստոնիայի ներկայացուցիչներին

Փետրվար 07,2026 12:14

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի յոթ երիտասարդ անդամներ երեկ Տալլինում միջազգային մրցաշարի մեկնարկի նախօրեին Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպում անցկացրին տեղի ուժեղագույն ըմբիշների հետ։

Մեր տղաներից վեցը՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 63 կգ՝ Արմեն Սուքիասյանը, 72 կգ՝ Գոռ Խաչատրյանը, 82 կգ՝ Սամվել Տերտերյանը, 87 կգ՝ Մարտիկ Պետրոսյանը եւ 130 կգ՝ Արամայիս Հարությունյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ միայն Ռուբեն Գեւորգյանը պարտություն կրեց 97 կգ քաշային կարգում։

Այսօր մեկնարկելու է բուն միջազգային մրցաշարը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment