Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության նախարար Խասինտո Սանտա Մարիայի հետ: Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի զբոսաշրջային ներուժը և կառավարության կողմից ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: