Flyone Armenia-ի և CFM International-ի միջև չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը մեր ընկերության առաջընթացի վկայությունն է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆարնբորոյի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ամենահիշարժան պահերից մեկը Flyone Armenia-ի և CFM International-ի միջև չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր, որը մեր ընկերության իրական առաջընթացի վկայությունն է։

Այս համաձայնագիրը փաստում է, թե ինչ կարևոր ու մեծ ճանապարհ է անցել FlyOne Armenia-ն և որքան հավակնոտ են ընկերության ապագայի ծրագրերը։

Ավիաընկերության զարգացումը պահանջում է համբերություն, կշռադատված որոշումներ և ճիշտ գործընկերներ։ Այս համադրությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում ավիաընկերության այն տեսլականին, որ ի սկզբանե մտադրվել էինք կառուցել։

Ստորագրման արարողությունից բացի, Ֆարնբորոն հնարավորություն տվեց հանդիպելու միջազգային գործընկերների հետ, մտքեր փոխանակելու ոլորտի զարգացման ուղղությունների վերաբերյալ, համադրելու մեր մոտեցումները նրանց պատկերացումների հետ։

Ֆարնբորոյից վերադառնում եմ հանդիպումների ու քննարկումների արդյունքներով տպավորված և Flyone Armenia-ի հետագա աշխատանքի նկատմամբ մեծ վստահությամբ։

Leave a comment