Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի հրաձգության հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։  Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավոր արդյունքով նվաճել են ոսկե մեդալ՝ ապահովելով Հայաստանի հավաքականի երրորդ ոսկին այս առաջնությունում

Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հիմնադրումից 41 տարի անց հ. 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։  «Ստեղծել ենք ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ շուրջ 250 երեխայի համար Շուտով կավարտենք նաև բակի կանաչապատման և ոռոգման աշխատանքները՝ երեխաների համար ստեղծելով կանաչ բակային միջավայր»,- գրել է քաղաքապետը։ … Read more

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիներից ստացված թեժ գծի ահազանգի հիման վրա, այցելել են նշված տարածք և արձանագրել, որ այն չի համապատասխանում շինհրապարակների կահավորման և կազմակերպման պարտադիր նորմերին։ Մասնավորապես՝ շինհրապարակում բացակայում են փոշենվազեցման համար նախատեսված ջրային … Read more

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության նախարար Խասինտո Սանտա Մարիայի հետ: Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր: ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի զբոսաշրջային ներուժը և կառավարության կողմից ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը:

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարին։ Ինչպես հայտնել են դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև … Read more

Flyone Armenia-ի և CFM International-ի միջև չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը մեր ընկերության առաջընթացի վկայությունն է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆարնբորոյի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ամենահիշարժան պահերից մեկը Flyone Armenia-ի և CFM International-ի միջև չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր, որը մեր ընկերության իրական առաջընթացի վկայությունն է։ Այս համաձայնագիրը փաստում է, թե ինչ կարևոր ու մեծ ճանապարհ է անցել FlyOne Armenia-ն և որքան հավակնոտ են ընկերության ապագայի ծրագրերը։ Ավիաընկերության … Read more

Խոզնավարում հիմնեցինք սպորտային ակումբ․ Դավիթ Դանիելյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է․ Խոզնավարում հիմնեցինք սպորտային ակումբ։ Սպորտային ակումբները գյուղական միջավայրում փոխում են թե´ մշակույթ, թե´ տրամադրություն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին իմ նախաձեռնությանը:

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հուլիսի 22-ին ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ են կատարվել Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 182-րդ կմ-ում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ։ Տեղադրվել են անվտանգային սյուներ։ Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, անվտանգության բարելավման աշխատանքները կատարվել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։ Դրանք իրականացվում են վթարավտանգ հատվածներում՝ նպատակ ունենալով ապահովել անխափան … Read more