Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը հեռացել է «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Ալաշկերտի» դեմ խաղը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Պերկովիչը միացավ մեզ 2025 թվականի հունիսին, «Նոայի» հետ նվաճեց Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, առաջնորդեց մեր թիմը դեպի ԿԼ Լիգայի փուլ, և դարձավ եվրոպական մրցաշարերում փլեյ-օֆֆ փուլ հասած և այնտեղ հաղթանակ տոնած առաջին հայկական ակումբի մարզիչը։
Նրա գլխավորությամբ «Նոան» հաղթեց Չեռնոգորիայի, Սլովենիայի և Խորվաթիայի չեմպիոններին, Լեհաստանի գավաթակրին, վաստակեց վարկանիշային կարևոր միավորներ և Հայաստանը բարձրացրեց ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, որի շնորհիվ հայկական ակումբները մյուս մրցաշրջանից կկարողանան նաև պայքարը սկսել Եվրոպա լիգայի որակավորման փուլերից։
Շնորհակալություն, Սանդրո՛, «Նոայում» կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ խորվաթ մասնագետը «Նոան» գլխավորում էր 2025 թվականի հուլիսից։