Կրեմլը չի ​​բացահայտել Պուտինի կողմից Թրամփին Իրանի շուրջ արված առաջարկները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման առաջարկներ։ Կտեսնենք, թե ինչպես կընթանա հաստատման գործընթացը՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հրաժարվել է մանրամասնել Իրանի ճգնաժամի լուծման կոնկրետ առաջարկները, որոնք Վլադիմիր Պուտինը հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշման մասին լուրը մեկնաբանելու Թալանի ու պատերազմի կուսակցությունը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է. Քանի որ այսօր հայտնի դարձավ, որ դատարանը Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել, հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու Թալանի ու պատերազմի կուսակցությունը (ԼՏՊ, Քոչարյան, Սարգսյան, օտարերկրյա օլիգարխ, Կտրիճ Ներսիսյան): Իշխանության հերթական ապազգային քայլը։ Ազգային … Read more

Հայաստանի մարմնամարզության հավաքականին առաջարկվել են համապատասխան թռիչքի տարբերակներ. ԱԳՆ-ն՝ Ֆեդերացիայի հայտարարության մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այսօր հայտարարություն էր տարածել, որ հավաքականը [Մերձավոր Արեւելքում] ստեղծված իրավիճակի պատճառով չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով չի մասնակցի Թուրքիայում անկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլին։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Կատարում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել հավաքականի գլխավոր … Read more

Հորմուզի նեղուցով խափանումները կարող են աղետալի հետևանքներ ունենալ․ Aramco-ի ղեկավար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մի կողմից ԱՄՆ-ի ու Իսրայելի և մյուս կողմից Իրանի հակամարտության ֆոնին, որքան երկար շարունակվեն Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած խափանումները, այնքան ավելի աղետալի կարող են դառնալ դրանց հետևանքները համաշխարհային նավթային շուկաների համար։ Հղում անելով Reuters-ին՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի պետական ​​նավթային ընկերության՝ Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը։ … Read more

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը.Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում: Վարչապետը գագաթնաժողովից լուսանկարներ է հրապարակել:

Դե հիմա ապացուցիր, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ՀՀ -ում Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր: Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր: Ով մեր սկզբունքներին ուրացավ, հրաժարվեցինք, դարձավ ընդդիմադիր: Ով օրենք խախտեց, քրեական գործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր: Դե, արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում:

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Թուրքիայի օդային սահման հատած հրթիռների հարցը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի գործերին միջամտելը և տարածաշրջանում եղբայրական երկրներին ուղղված հարվածները համարում է անօրինական։ Նա ընդգծել է, որ եղբայրական երկրներին ուղղված հարվածները ոչ մի կողմի համար օգտակար չեն և պետք է դադարեցվեն։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք քննարկել են նաև … Read more

Թրամփը փորձում է ընտրություն կատարել Վենսի և Ռուբիոյի միջև՝ 2028-ի ընտրություններին ընդառաջ․ WSJ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է որոշել, թե իր վարչակազմի երկու պաշտոնյաներից՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսից և պետքարտուղար Մարկո Ռուբիոյից, որին է աջակցելու որպես 2028 թվականի ընտրություններում հանրապետական ​​թեկնածու. երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը։ Ըստ թերթի՝ Թրամփը Ֆլորիդայում իր «Մար-ա-Լագո» գոլֆի ակումբում կազմակերպված հովանավորչական միջոցառման մասնակիցներից հարցրել է՝ աջակցե՞լ Վենսին, թե՞ … Read more

Սաշիկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ հայտնի է մեղադրանքը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Այս մասին Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Կառույցից փոխանցեցին, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը և հայտարարվել է հետախուզում: Գեղամ Ադյան

Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին (Սաշիկ) կալանավորելու որոշում է կայացրել։ Դատարանից  հայտնել են, որ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն  է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։