Հորմուզի նեղուցով խափանումները կարող են աղետալի հետևանքներ ունենալ․ Aramco-ի ղեկավար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մի կողմից ԱՄՆ-ի ու Իսրայելի և մյուս կողմից Իրանի հակամարտության ֆոնին, որքան երկար շարունակվեն Հորմուզի նեղուցի փակման հետևանքով առաջացած խափանումները, այնքան ավելի աղետալի կարող են դառնալ դրանց հետևանքները համաշխարհային նավթային շուկաների համար։

Հղում անելով Reuters-ին՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի պետական ​​նավթային ընկերության՝ Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը։

«Մենք նախկինում էլ ենք բախվել նմանատիպ իրավիճակների, բայց սա տարածաշրջանի նավթագազային արդյունաբերության առջև ծառացած ամենալուրջ ճգնաժամն է», – նշել է Նասերը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարձակվել, նրանք «թույլ չեն տա, որ Մերձավոր Արևելքից դուրս գա ոչ մի լիտր նավթ»։

Leave a comment