Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշման մասին լուրը մեկնաբանելու Թալանի ու պատերազմի կուսակցությունը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

Քանի որ այսօր հայտնի դարձավ, որ դատարանը Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել, հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու Թալանի ու պատերազմի կուսակցությունը (ԼՏՊ, Քոչարյան, Սարգսյան, օտարերկրյա օլիգարխ, Կտրիճ Ներսիսյան):

Իշխանության հերթական ապազգային քայլը։ Ազգային բարերար, խղճի բանտարկյալ Սաշիկ Սարգսյանին։ Թուրք-ադրբեջանական հրահանգով։ Եկեղեցու դեմ հարձակման շրջանակում։ Չե՛ք լռեցնելու։ Արևմտյան տերերը, հայրենիք, սփյուռք, սրբություն, մեծարգո պարոն նախագահ, սրբազան հայր։

Leave a comment