Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այսօր հայտարարություն էր տարածել, որ հավաքականը [Մերձավոր Արեւելքում] ստեղծված իրավիճակի պատճառով չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով չի մասնակցի Թուրքիայում անկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլին։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Կատարում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել հավաքականի գլխավոր մարզչի հետ. «Առաջարկվել են համապատասխան թռիչքի տարբերակներ, այդ թվում՝ Դոհա-Ստամբուլ` հաշվի առնելով, որ մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը մեկնարկում է մարտի 10-ին՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Հավաքականն այս պահին նախընտրել է Երևան վերադառնալու տարբերակը»:
Գեղամ Ադյան