Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ նկարված մեքենայում: «Բարի օր, և սիրում եմ բոլորիդ»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

Իրանում մենք հասել ենք մեր նպատակներին, գնդակը նրանց դաշտում է․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին Իրանում։ «Կարծում եմ՝ մենք հասել ենք մեր նպատակներին»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ այժմ կարող են «սկսել գործընթացի դանդաղեցումը»։ Փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները նշանակալի առաջընթաց է գրանցել Իրանի հետ բանակցություններում։ Հարցին, թե արդյոք նախատեսվում են … Read more

Իրանը փոխհատուցում է պահանջել հինգ երկրներից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թեհրանը փոխհատուցում է պահանջել Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Կատարից, Բահրեյնից և Հորդանանից՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցություն ունենալու համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է IRNA-ն։ «Այս հինգ երկրները խախտել են միջազգային իրավունքի համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ստանձնած իրենց միջազգային պարտավորությունների և պետք … Read more

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը հնարավոր է տեղի ունենա Ժնևում. AP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում կամ Իսլամաբադում, հաղորդում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ AP-ի՝ կողմերը քննարկում են Պակիստանի մայրաքաղաքում երկրորդ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Սակայն ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Ժնևը նշում են որպես բանակցությունների նոր փուլի հնարավոր վայր։ Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակն … Read more

Մրգաշենում կատարված սպանության վարույթով ձերբակալվել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի … Read more

Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ապրիլի 14-ին` ժամը 01։04-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում դեպի Չերեմուշկա թաղամաս գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, … Read more

Ջերմուկի խաչմերուկից մինչև Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ապրիլի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Ջերմուկի խաչմերուկից մինչև Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի քաշով մեքենաների մուտքը սահմանափակված է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մուտքը սահմանափակված է։ Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, միայն այս տարի արձանագրվել է ավելին քան 17 հազար 250 իրավախախտում։

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 6-12-ը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 6-12-ը: Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.31 մ (12.04.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9 սմ-ով։ Արփա-Սևան … Read more

Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա Եվրոպայի առաջնությանը: «Մենք լավ մարզահավաքներ ենք անցկացրել: Այժմ անցկացնում ենք մեր 5-րդ հավաքը, որով պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն ավելի պարտավորեցնող է: … Read more