Իրանը փոխհատուցում է պահանջել հինգ երկրներից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը փոխհատուցում է պահանջել Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Կատարից, Բահրեյնից և Հորդանանից՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցություն ունենալու համար։

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է IRNA-ն։

«Այս հինգ երկրները խախտել են միջազգային իրավունքի համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ստանձնած իրենց միջազգային պարտավորությունների և պետք է լիովին փոխհատուցեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասները՝ ներառյալ նրանց միջազգային խախտումների հետևանքով առաջացած բոլոր նյութական և բարոյական վնասները», – հայտարարել է դիվանագետը։

Leave a comment